Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ասիական զարգացման բանկը ՀՀ-ի համար կանխատեսում է 3,8 % աճ, բայց պետք է ունենալ ավելի մեծ աճ. ԱԶԲ փոխնախագահ

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այս տարվա համար Հայաստանում կանխատեսել էր 2.2 տոկոս տնտեսական աճ, այնուհետև վերանայել է իր կանխատեսումն ու այժմ ակնկալում է 3.8 տոկոսի աճ: Այս մասին «Ազատություն»   ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է , ԱԶԲ-ի փոխնախագահ Վենչայի Ջանը՝ նշելով, որ այս թիվն էլի համեմատաբար ցածր է։

Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է ունենա ավելի մեծ ու կայուն աճ։ «Կարող եմ ասել, որ առաջիկա 5 տարիների ընթացքում կունենանք երկրների նոր գործընկերության ռազմավարություն՝ 2019-2023 թվականների համար, այնպես որ փորձում ենք սատարել երկրի առաջնահերթությունները զարգացման բարեփոխումների համար՝ հատկապես մասնավոր հատվածում։ Այժմ ՀՆԱ-ի աճը համեմատաբար ցածր է, հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո։ Ասիական զարգացման բանկը սկզբից կանխատեսում էր 2.2 տոկոսի աճ այս տարվա համար, այնուհետև վերանայեց իր կանխատեսումն ու այժմ ակնկալում է 3.8 տոկոսի աճ Հայաստանում, որն էլի համեմատաբար ցածր է։ Կարծում եմ՝ պետք է ունենալ ավելի մեծ ու կայուն աճ, իսկ ավելի կարճաժամկետ կտրվածքով, իհարկե, պետք է ուշադրություն դարձնել նաև մակրոտնտեսական կայունությանը», – ասաց ԱԶԲ փոխնախագահը։

Վենչայի Ջանի խոսքով՝ այժմ Ասիական զարգացման բանկը փորձում է խրախուսել բարեփոխումները և աջակցել հատկապես առանցքային ենթակառուցվածքներին, որպեսզի հիմքեր ստեղծվեն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ավելի ուժեղ, ավելի կայուն, ավելի ներառական աճի համար։

«Իհարկե մենք կփորձենք աջակցել բարեփոխումների այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, քաղաքաշինություն, սոցիալական ոլորտի համար ծրագրերի, նույնիսկ գյուղատնտեսական ոլորտի համար ծրագրեր, բայց միևնույն ժամանակ սատարում ենք այնպիսի բարեփոխումները, ինչպես արդեն նշել եմ, ֆինանսական շուկան, հանրային հատվածի արդյունավետության բարձրացումը, և նույնիսկ սոցիալական ոլորտում կրթության և առողջապահության բարեփոխումները, մասնավոր հատվածի միջավայրի բարելավումը», – ասաց Վենչայի Ջանը։

Նշենք, որ Վենչայի Ջանը Հայաստան էր ժամանել անցած շաբաթ։ Նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում