Sunday, 19 07 2026
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ բանկի հետ փոխգործակցության շրջանակում վերջին տարիներին նախանշված բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում և աչքի են ընկնում իրենց արդյունավետությամբ:

«2012թ.-ից սկսած Երևանի քաղաքապետարանն ակտիվ համագործակցում է Ասիական զարգացման բանկի հետ, և ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու արդյունավետ, ինչի վառ ապացույցը տարեցտարի կյանքի կոչվող համատեղ ծրագրերն են ու դրանց շարունակականության ապահովումը: Այդ համատեքստում է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը, որի արդեն իրականացված հատվածների արդյունավետությունը տեսանելի և շոշափելի է բոլորի համար: Առիթն օգտագործելով՝ պետք է իմ գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեմ բանկի հայաստանյան թիմից, ովքեր մեր թիմի հետ համատեղ օր ու գիշեր անում են հնարավորը, որպեսզի նախանշված բոլոր ծրագրերն իրականացվեն պատշաճ ու սահմանված ժամկետներում», – նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգն իր հերթին գոհունակություն հայտնելով համատեղ ծրագրերի ընթացքից և առկա արդյունքներից, ընդգծել է, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի և լուրջ գործընկեր է բանկի համար:

«Ասիական զարգացման բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված են իսկապես հրաշալի հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն է տալիս նախաձեռնված բոլոր ծրագրերը հասցնել ավարտին ու մեկնարկել նոր նախագծեր: Ի դեպ, պարոն քաղաքապետ, արդեն հասցրել եմ նաև հենց տեղում ծանոթանալ Ձեր նշած ճանապարհային ծրագրի ինչպես իրականացված, այնպես էլ ընթացքում գտնվող հատվածներին ու, առիթն օգտագործելով, իմ գոհունակությունն եմ հայտնում երկու թիմերի համատեղ սերտ աշխատանքի արդյունքներից, որի շնորհիվ ապահովվել է թե՛ աշխատանքների պատշաճ կազմակերպումը և թե՛ որակը: Վստահեցնում եմ Ձեզ, որ Երևանն առանձնահատուկ տեղ ունի մեզ համար, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու համագործակցությունը՝ ընդլայնելով ուղղություններն ու ծրագրերը», – նշել է Վենցաի Ժանգը:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով համագործակցության շրջանակների և ուղղությունների ընդլայնմանը, առանձնակի կարևորել է տրանսպորտային բարեփոխումների և վերելակային տնտեսության արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ընդգծել, որ այս երկու ուղղություններով առաջիկա տարիներին Երևանում ծրագրային հստակ քայլեր են ձեռնարկվելու, որի շրջանակում ակնկալվում է նաև Ասիական զարգացման բանկի գործուն մասնակցությունը:

Այս մասով ևս Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենցաի Ժանգը վստահեցրել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Երևանի քաղաքապետարանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում