Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Ծառուկյան» դաշինքի և Հովիկ Աբրահամյանի որոնումները

2018 թվականի բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում «Ծառուկյան» դաշինքը սկսեց աստիճանաբար բավական նկատելիորեն դիրքավորվել ավելի ու ավելի սուր քննադատության և ընդդիմախոսության դիրքերում: Պետք է ենթադրել, որ այդ սրությունն առավել ընդգծված կդրսևորվի, երբ բյուջեն քննարկվի արդեն լիագումար նիստերի ընթացքում: Նոր կառավարության ձևավորումից հետո, նաև խորհրդարանի ընտրության շրջանում Գագիկ Ծառուկյանն ու նրա դաշինքը կառավարության հանդեպ գտնվում էին հարաբերական լոյալության տիրույթում: Վերջին ամիսներին նկատելի է, որ լոյալությունը խախտվում է: Մի կողմից՝ իհարկե, այդ հանգամանքը կարող է ունենալ պարզ, տրամաբանական բացատրություն՝ կառավարության գործունեության արդյունքը այլևս ակնառու է դարձնում, որ հաջողության սպասումով տրված ամենատրամաբանական քարտ-բլանշն անգամ ենթակա է սպառման: Մյուս կողմից՝ ակնհայտ էր նաև, որ սպառման վտանգի առաջ էր «Ծառուկյան» դաշինքն ինքնին, այն իմաստով, որ դաշինքն այլևս ժամանակ էր սպառում՝ իր քաղաքական հեռանկարի կամ ապագայի մասին մտածելու ժամանակը:

Բանն այն է, որ ըստ էության 2017 թվականի ընտրությանն ընդառաջ Գագիկ Ծառուկյանի ներքո հապճեպ ձևավորված դաշինքը իր այդ տեսքով գործնականում պիտանի չէ երկրորդ անգամ խորհրդարանի ընտրության համար կենսունակ կամ մրցունակ լինելու: Մյուս կողմից՝ իհարկե, բավական դժվար է պատկերացնել կամ հասկանալ, թե դաշինքը մրցունակության համար հատկապես ինչպիսի՞ տրանսֆորմացիայի պետք է ենթարկվի, որպեսզի հավակնի որևէ կերպ 2022-ի խորհրդարանի ընտրությանը մասնակցելու և քաղաքական արևի տակ տեղը պահելու համար:

Տեսականորեն պետք չէ բացառել, իհարկե, որ թե՛ Ծառուկյանին, թե՛ նաև իշխող մեծամասնությանը անհրաժեշտ չեն լինի Ծառուկյանի մասնակցությունը քաղաքական, ընտրական գործընթացին, վակուումը փակելու կամ անվտանգության բուֆերի նրա դերակատարումը: Սակայն, դատելով իրադարձությունների զարգացման տրամաբանությունից, գործնականում դա քիչ հավանական հեռանկար է: Մյուս կողմից՝ իշխանության ներսում առկա անորոշությունը «Ծառուկյան» դաշինքի համար բավական բարդ է դարձնում տրանսֆորմացիայի, այսպես ասած, բովանդակային ուղենիշների ընտրությունը: Այլ կերպ ասած՝ ինչպիսի՞ առաջնահերթություն պետք է դիտարկի դաշինքը, ի՞նչ թիրախային կետեր պետք է դիտարկի՝ կենսունակ, մրցունակ և միաժամանակ նաև ներքին ու արտաքին քաղաքական պրոցեսներում, այսպես ասած, պահանջված մնալու համար:

Այդ իրավիճակում նվազագույն մեկնարկային անելիքը կառավարության հանդեպ, այսպես ասած, ընդգծված ընդդիմադիր կարգավիճակի կամ դիրքորոշման դրսևորումն է՝ որպես առաջին քայլ, ինչն, իհարկե, անհրաժեշտ է, սակայն ամենևին ոչ բավարար:

Մյուս կողմից՝ այստեղ իհարկե հետաքրքիր է այն հանգամանքը, որ «Ծառուկյան» դաշինքի այս տրանսֆորմացիային զուգահեռ՝ հետաքրքիր զարգացում է տեղի ունենում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգավիճակում, որը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե Բակո Սահակյանի հրավերով եղել է Արցախում, այցելել Ծիծեռնավանք: Թե ի՞նչ կարող է նշանակել այդ հրավերն ու այցը՝ դժվար է ասել: Համենայնդեպս, հատկանշական է, որ Աբրահամյանը, այսպես ասած, հրապարակայնացնում է այդ այցը՝ լավ պատկերացնելով, որ այն կտա բավականին տարբեր վերլուծությունների և դիտարկումների ինֆորմացիոն առիթ: Հազիվ թե այդ հանգամանքը չպատկերացներ նաև Բակո Սահակյանը, որը երևի թե զուտ Հովիկ Աբրահամյանին այդ հնարավորությունը տալու համար հազիվ թե ստանձներ «մեխանիկական հրավիրողի» դեր:

Ակնհայտ է, որ տրանսֆորմացիոն և դերային փնտրտուքի մեջ է նաև Աբրահամյանը, և այդ իրավիճակում թերևս ծագում է հետաքրքիր հարց՝ այդ փնտրտուքի մեջ կարո՞ղ են ինչ-որ պահի իրար գտնել Աբրահամյանն ու «Ծառուկյան» դաշինքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում