Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռուսաստանում եվրոպական բիզնեսի ընկերակցության հանդիպմանը:
Միջոցառումը նվիրված է եղել Մոսկվայի և ԵՄ միջև հարաբերությունների ներկա վիճակին և դրանց հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:
Անդրադառնալով Մինսկում ստորագրված համաձայնագրին` նախարար Լավրովը շփոթել է և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին անվանել է Միխեիլ Սաակաշվիլի:







































