Արմեն Ջիգարխանյանի թատրոնում կատարվող խուզարկությունը կապված է նրա անձնագրի գողության քրեական գործի հետաքննության հետ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Մոսկվայի ՆԳՆ մամլո ծառայությունում:
«Մայրաքաղաքի ոստիկանությունը ՌԴ ՔՕ 325-րդ հոդվածով նախատեսված հանցագործության նշաններով հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում օպերատիվ միջոցառոմներ և հետաքննչական գործողություններ է իրականացնում դիմումատուի աշխատանքի վայրում»,- ասվում է իրավապահների հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ջիգարխանյանը ոստիկանություն է դիմել բողոքով, որ իր անձնագիրը գողացել են:







































