Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրները զարգացրել են բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն են ծավալում տարբեր ոլորտներում:

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն իր կարևոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Ըստ ՀՀ խորհրդարանի ղեկավարի՝ հայ-լեհական միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարևոր նշանակություն կարող է ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև կապերի ակտիվացումը: Պարոն Բաբլոյանի համոզմամբ՝ Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանականների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ հարթակներում:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ և լեհ ժողովուրդների բարեկամության ապացույցը Լեհաստանում հայերի դարավոր կենսագործունեությունն է, որի ընթացքում հայերն իրենց դրսևորել են լավագույն կողմերով: Այսօր Լեհաստանում ապրում է շուրջ 25 հազար հայ: Պարոն Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի հանդեպ լեհական իշխանությունների դրական վերաբերմունքի համար:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, նշել է, որ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքը:

«Խոր ցավով տեղեկացա, որ Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից երեկ սպանվել է 19-ամյա հայ երիտասարդ: Մենք՝ բժիշկներս, մեկ ժամ առաջ ծնված երեխային ժամերով վիրահատում ենք, լիարժեք ապաքինման համար ամիսներ շարունակ խնամում և մեզ համար անհասկանալի է, թե ինչպես մի քանի րոպեում կարելի է բազմաթիվ մարդկանց կյանքեր խլել այն պատճառով, որ չեն ցանկանում խնդիրը լուծել խաղաղությամբ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկին, շնորհակալություն հայտնելով այցելության համար, վստահեցրել է, որ համագործակցությունը խորհրդարանական ձևաչափում լավագույնս կշարունակվի: Սեյմի մարշալեկը գոհունակությամբ է խոսել այն մեծ ավանդի մասին, որ ունեն հայերը Լեհաստանում: Նրա խոսքով՝ հայերը լեհերի բարեկամներն են, ինչի վառ ապացույցն է նաև երեկ Սենատում ընդունված պատմական բանաձևը:

Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ուղղություններով զարգացնելու կոնկրետ ծրագրեր:

ՀՀ ԱԺ նախագահը Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկուն հրավիրել է Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում