Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Նոր սկանդալ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում․ ռուսները թալանում են Հայաստանի բյուջեն

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում ստեղծված խնդիրները գնալով ոչ թե լուծում են ստանում, այլ ավելի են խորանում և նոր դրսևորումներ ստանում։ Այդ խնդիրներից շատերին մենք պարբերաբար անդրադարձել ենք, լուսաբանել ենք, բայց առանձնապես ոչինչ չի փոխվել ռուսական կապիտալով աշխատող ընկերության գործելաոճում։ Մենք անդրադարձել ենք ընկերությունում աշխատակիցների թվի կտրուկ կրճատմանը, աշխատանքային օրերի նվազեցմանը, գողացված գնացքների, ռելսերի վաճառքի և այլ խնդիրների։ Այս բոլոր դեպքերում էլ ընկերության ղեկավարությունը գնացել է գումարներ տնտեսելու և դրանց հաշվին սեփական աշխատավարձերը անտրամաբանական չափերի հասցնելու։ Հիմա էլ մեզ հայտնի է դարձել, որ ընկերության ղեկավարությունը նոր մեթոդ է գտել՝ ոչինչ չանելով լրացուցիչ փողեր աշխատելու համար։ Ընդ որում, այս անգամ՝ Հայաստանի հաշվին։

Մասնավորապես մեզ պատմեցին, որ երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղևորափոխադրումների մասով միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս։ Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում։ Իսկ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։ Իսկ ՀԿԵ-ն վնասով է աշխատում սկսած 2011 թվականից։ Մասնավորապես, ըստ տարիների՝ սուբսիդիաների գումարն ունի հետևյալ տեսքը. 2011՝ 167 մլն ՀՀ դրամ, 2012՝ 155 մլն ՀՀ դրամ, 2013՝ 328 մլն ՀՀ դրամ, 2014՝ 536,5 մլն ՀՀ դրամ, 2015՝ 496,5 մլն ՀՀ դրամ, 2016՝ 588.4 մլն դրամ։ Այսինքն՝ 2011-2016 թվականների ընթացքում այդ վնասը կտրուկ աճել է։

Առհասարակ երկաթուղով ուղևորափոխադրումները բոլոր երկրներում էլ համարվում են ոչ եկամտաբեր, վնասներ միշտ լինում են, բայց բազմաթիվ երկրներում այդ բացը փակվում է բեռնափոխադրումների հաշվին։ Սակայն Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղին» նաև բեռնափոխադրումներ մասով է վնասով աշխատում, քանի որ փոխադրումների գները անտրամաբանական և արհեստականորեն բարձրացրել է, և բոլորն էլ նախընտրում են բեռը տեղափոխել բեռնատարներով կամ այլ եղանակով, միայն ոչ երկաթուղով։ Արդյունքում ՀԿԵ-ն և՛ բեռնափոխադրումների մասով է վնասով աշխատում, և՛ ուղևորափոխադրումների, իսկ ՀՀ կառավարությունը փոխհատուցում է այդ վնասները։ Ստացվում է, որ երկաթուղու ղեկավարությունը և՛ իրականացված ներդրումներից է օգտվում, և՛ արհեստական վնաս ցույց տալով՝ ՀՀ կառավարության փոխհատուցումներն է յուրացնում։

Մեր տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ երկու շաբաթ առաջ ստուգում է իրականացվել երկաթուղում, և միայն մեկ օրվա մեջ մեկ ուղղությամբ էլեկտրագնացքում առանց տոմսի 150 ուղևոր է հայտնաբերվել։ Այս ստուգումը, սակայն, իրավական որևէ գնահատականի չի արժանացել, և միակ հետևանքը եղել է այն, որ տոմսավաճառը աշխատանքից ազատվել է։ Մինչդեռ դա միջոցների յուրացում է, և Քրեական օրենսգրքով հստակ հոդված կա այդ արարքի համար։ Սակայն օրենքը այս դեպքում էլ չի գործել, որը ընկերությանը, կայարանի ղեկավարությանը հնարավորություն է տալիս շարունակել նույն ոճով թալանել և՛ ընկերությունը, և՛ ՀՀ կառավարության միջոցները։

Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը արդեն սկսել է զբաղվել այս ապօրինությունների ուսումնասիրմամբ, և առաջիկայում բավական աղմկոտ սկանդալը բացառված չէ։

Այսինքն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ղեկավարությունը զբաղված է միայն պոպուլիստական հայտարարություններ անելով։ Իրականում պատկերը բոլորովին այլ է։ Ընկերությունում նախորդ տարիների համեմատ 2 տոկոսով աճել է մահացությունների թիվը, կտրուկ կրճատվել են սոցիալական ծրագրերը, բայց դրա ֆոնին կտրուկ աճել է ղեկավարության մոտ 23 աշխատակցի՝ ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի, ֆինանսական գծով տեղակալի ու մյուս տեղակալների աշխատավարձերը։ Նրանց մեկ գործուղման գումարը հավասար է երկաթուղու շարքային աշխատակիցների մի քանի տարվա աշխատավարձին։ Այսինքն՝ խնդիրները համատարած են, խնդիրներ են առաջացել նաև ղեկավար թիմում։ Օրինակ՝ մեզ պատմեցին, որ Վալկոն ու ֆինանսական գծով տեղակալ Իլյա Կելպերիսը թշնամիներ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում