Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

100 միլիոնով Մոսկվան փակում է Հայաստանի բերանը` Ադրբեջանին սպառազինելու համար

«Հայաստանն արդեն 100 տոկոսով կախված է ռուսական զենքից: Սրանից ավելի շատ այն էլ չի կարող կախման մեջ լինել»,- tert.am-ին ասել է «Ռեգնում» ռուսական լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: Ինչքան էլ ցինիկ հնչի ռուսաստանցի քաղաքագետի «կացնային» ձևակերպումը, այն արտացոլում է իրականությունը և ընդ որում` շատ ավելի խորքային նշանակություն ունի, որովհետև Կոլերովն ակնարկում է, որ Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականություններն ամբողջովին վերահսկվում են Մոսկվայի կողմից: Երբ Մոսկվայից հնչում են նման ամբարտավան հայտարարություններ, զարմանալ պետք չէ, որովհետև Ռուսաստանում կայսերական մտածողությունը հատուկ է՝ նույնիսկ պայմանական ասած առաջադեմ մտածողներին: Հիշո՞ւմ եք` ժամանակին ռուսական լիբերալիզմի հայրերից մեկը` Անատոլի Չուբայսը, կարևորում էր լիբերալ կայսրության ստեղծումը:

Կայսրությունների կենտրոններում սովոր են վերցնել այնքան, ինչքան թույլ են տալիս ծայրագավառները: Երբ ռուսական ցանկացած ապտակ, կապիտուլյացիոն առաջարկ մեր իշխանությունների ներկայացուցիչները համարում են Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլ, ապա այդ հանգամանքն ավելի է առիթավորում Մոսկվայի քաղաքական և փորձագիտական շրջանակներին:

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ ռուսաստանցի փորձագետները բացահայտ խոսում են Մոսկվայի պարիտետային քաղաքականության կարևորության մասին: Կոլերովն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին զենքի գնման համար 100 միլիոն վարկ է տրամադրում և այդպիսով ռազմական հավասարակշռություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Աչքի է զարնում ռուսական քաղաքականության ցինիզմը, որովհետև Պուտինը շաբաթներ առաջ, Ուկրաինայի համատեքստում, ասել էր, որ սպառազինության մատակարարումը հակամարտության գոտի խաթարում է խաղաղության գործընթացը` ճանապարհ բացելով ռազմական գործողությունների համար: Այլ դեպքերում, երբ Հայաստանում քննարկվում է ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում գտնվելու նպատակահարմարության հարցը, Մոսկվայում առաջին պլան են բերում անվտանգության գործոնը: Մինչդեռ` իրական քաղաքականության ռեժիմում, Մոսկվան ոչ թե ավելացնում է Հայաստանի անվտանգության բաղադրիչները, այլ լուծում է հակամարտությունը, հետևաբար` Հայաստանի և Ադրբեջանի քաղաքականությունը ռուսական աքցանի մեջ պահելու խնդիրը:

Ավելի վտանգավոր է այն հանգամանքը, որ վաղը Մոսկվայում գուցե համարեն, որ Հայաստանին տրված 100 միլիոն վարկով խախտվել է տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը, և այն վերականգնելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի հետ կնքել սպառազինության մատակարարման նոր «միլիարդանոց» համաձայնագիր: Ստացվում է, որ 100 միլիոնով Մոսկվան ուժեղացնում Հայաստանի նկատմամբ վերահսկողության ռեժիմը, միևնույն ժամանակ` փակում է մեր բերանը` Ադրբեջանին դարձյալ սպառազինելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում