Tuesday, 28 05 2024
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ

Իշխանությունը ձախողվել է և պետք է հեռանա. Վ.Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համար հաճելի է, որ վերջապես Հայաստանում սկսվել է գաղափարական պայքար, մասնավորապես ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև: Նա նշեց, որ ՀԱԿ-ի ղեկավարը շատ արհեստականորեն ուռճացնում, չափազանցված է ներկայացնում Դաշնակցության անհանգստությունը ՀԱԿ-իշխանություն երկխոսության նկատմամբ.

«Երեք տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե ինքը քննադատելու է միայն իշխանությանը, սակայն հիմա նրա քննադատության միակ թիրախը դարձել է Դաշնակցությունը, և դա հասկանալի է, քանզի նրան անընդհատ թիրախ է պետք, իսկ իշխանությունն այժմ այդ թիրախը չէ: Բայց սա այս ամբողջ պրոցեսի ամենադրականն է, որովհետև վերջապես Հայաստանում վերսկսվում է գաղափարական պայքար: Մենք շնորհակալություն ենք հայտնում այս հիստերիկ և բացարձակապես անհիմն հարձակումների համար: Չմտածեք՝ դա մազոխիզմ է, պարզապես դա մեզ ավելի զգոն է դարձնում և ձևավորում է գաղափարական պայքար»:

Նա նկատեց, որ մինչ այս Դաշնակցությունը ունեցել է մեկ գաղափարական ընդդիմախոս՝ ՀՀ կառավարությունը, ինչը նորմալ չէր: Ըստ Հովհաննիսյանի՝ ՀԱԿ-ՀՅԴ սկսված գաղափարական պայքարում մյուս քաղաքական ուժերը իրենք պետք է որոշեն, թե որ ուժի կողքին են կանգնելու:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց, թե իր համար շատ հստակ է, որ ՀԱԿ-ի բանակցությունները չպետք է ներկայացնել որպես ամբողջ հասարակության բանակցություններ իշխանության հետ, որովհետև ժողովրդի մի մեծ զանգված ՀԱԿ-ի կողմնակից չէ: Նրա գնահատմամբ՝ իրոք, իշխանությունը ձախողվել է և պետք է հեռանա, սակայն արտահերթ ընտրությունները պարտադիր չեն, և նորմալ հերթական ընտրություններով էլ կարելի է հասնել դրան, պարզապես իշխանությունը պետք է գիտակցի, որ ինքը հավերժ չէ. «Եթե այդ գիտակցումը չկա, ուրեմն բանակցությունների այս սցենարը քիչ հավանական է, որ իրականանա»:

Այդուամենայնիվ Հովհաննիսյանը նկատեց, որ անսպասելի ոչ մի բան անհնարին չէ մեր երկրում. «Հնարավոր է նաև՝ Սերժ Սարգսյանը մի օր զարթնի և որոշի արտահերթ ընտրւթյուններ անցկացնել»:

Վահան Հովհաննիսյանը նաև նկատեց, որ եթե իշխանությունը ասում է, թե չեն խոսելու ՀԱԿ-ի օրակարգով, ապա ՀԱԿ-ը պետք է լուծարի իր պատվիրակությունը և հայտարարի, որ այդ դեպքում իրենք իշխանությունների հետ խոսելու այլ բան չունեն. «Բայց դա տեղի չի ունենում, ինչն էլ նշանակում է, որ կողմերից մեկը ընդունում է, որ քննարկումների օրակարգում կարող է փոփոխություն տեղի ունենալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում