Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը New Yorker TechFest կոնֆերանսում պատմել է iPhone X-ի ստեղծման գործընթացի մասին: Այս մասին հայտնում է Fortune-ը:
Նրա խոսքով՝ գաջետի ստեղծման համար 5 տարի է պահանջվել: Մշակողները պատկերացում ունեցել են սարքի արտաքին տեսքի և դրա գործառույթների մասին, սակայն գործընթացում մշտապես դժվարությունների են բախվել: Այվն ընդգծել է, որ 99% դեպքերում սմարթֆոնի հեղինակներն անհաջողության են մատնվել, փորձերի ճնշող մեծամասնությունը տապալվել է:










































