Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից

ԵԽԽՎ-ն այժմ հայտնվել է շատ հետաքրքիր իրավիճակում. Ինչ քայլեր կձեռնարկի ՀՀ պատվիրակությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

-Այսօր Պեդրո Ագրամունտը հայտարարել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Նա նշել է, որ անձնական պատճառներով է որոշել հեռանալ: Ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանից հետո:

-Ագրամունտի՝ վերջին պահին իր անձնական շահի համար կատարած քայլը բավականին կանխատեսելի էր և սպասելի: Ամբողջ այս ամիսների ընթացքում, փորձելով բոլոր հնարավոր և անհնար միջոցներով դադարեցնել իր հեռացման գործընթացը՝ դրա նախաշեմին նա տվեց հրաժարական հասկանալով, որ ավելի գերադասելի է սեփական կենսագրության տեսանկյունից շատ գրված ունենալ «բժշկի խորհրդով և անձնական պատճառով հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից», քան այն, որ ԵԽԽՎ-ն անվստահություն է հայտնել իրեն և նա հեռացվել է այդ պաշտոնից: Ընդամենը այս պահին իրավիճակի ճիշտ գնահատական էր և սթափ գնահատական, որովհետև հասկանում էր, որ այլ տարբերակ պարզապես չէր կարող լինել: Շանսը, որ իր հրաժարականի, այսինքն՝ անվստահության բանաձևը չէր անցնի, շատ փոքր էր: Այդքան պատվիրակներ և այդքան աղմուկ, նա պետք է հեռացվեր խայտառակ ձևով: Եվ հիմա նա գերադասեց պարզապես խայտառակ ձևով հեռացվելու փոխարեն հրաժարական տալ:

Իսկ թե ինչ է հաջորդելու սրան, այս պահի դրությամբ մենք ընթացակարգային տեսանկյունից կունենանք հետևյալ իրավիճակը, երբ ամենաավագ փոխնախագահը՝ Ռոջեր Գեյլը, կվարի նիստը: Եթե լինեն այլ զարգացումներ՝ պարզ կլինի երկուշաբթի առավոտյան բյուրոյի նիստից հետո:

-Հետագայում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն խուսափելու հերթական «ագրամունտներից»:

-Հերթական ագրամունտները ո՛չ մեր պատվիրակության խնդիրն են, ո՛չ էլ առանձին վերցրած որևէ այլ պատվիրակության, դրա համար էլ ԵԽԽՎ-ն, կարող եմ ասել, որ այժմ գտնվում է շատ հետաքրքիր իրավիճակում, երբ եթե ոչ բոլորը, ապա շատերը գիտակցում են՝ իրականում ինչ է տեղի ունեցել և ինչպես է տեղի ունեցել: Սա նշանակում է, որ շատ ավելի զգուշորեն և սթափ են մոտենում այս կամ այն հարցին և գնահատականներ հնչեցնում: Սա նշանակում է, որ բոլորն իրենց ջանքերը պետք է միավորեն՝ նման մարդկանցից խուսափելու տեսանկյունից: Կարծում եմ՝ հաջորդ ԵԽԽՎ նախագահը, լիահույս եմ, որ զերծ կմնա այն բոլոր արարքներից, որոնք բնութագրական էին Պեդրո Ագրամունտին և նրա շրջապատում գտնվող մի շարք մարդկանց:

-Աշնանային նստաշրջանի օրակարգում որո՞նք են լինելու հիմնական քննարկման զեկույցները, որոնք կառանձնացնեիք:

-Առաջիկա օրակարգում ընդգրկված է երկու զեկույց, միասնական դեբատ է նախատեսվում: Առաջին զեկույցը Ադրբեջանի մոնիթորինգային պարտավորություններին վերաբերող զեկույցն է, որտեղ անդրադարձ կա, թե ինչպիսի իրավիճակ է տիրում Ադրբեջանում տարբեր հարցերի հետ կապված՝ քաղբանտարկյալներից մինչև լրագրողներ և այլն: Շատ ավելի կոշտ գնահատականներ է պարունակում փոփոխությունների արդյունքում, ոչ սեփական կամոք վերջերս հրաժարական տված «Ադրբեջանի լվացքատան» գլխավոր հերոսը՝ Ալեն Դեշտեքսը: Ալեն Դեշտեքսի զեկույցը նույնպես նախատեսված է, որ կքննարկվի, վերաբերում է «Ինչպիսի հետևություններ Ալիևի նախագահության օրոք մարդու իրավունքների հետ կապված»: Այստեղ շատ կոշտ գնահատականներ կան, որոնք հակառակ Դեշտեքսի կամքի, սեպտեմբերի հինգին իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ընդունվեցին: Այստեղ, օրինակ, ձևակերպում կա, որ պետք է անհապաղ ազատ արձակվի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովը, վերաժողովը կոչ է անում քննարկել մամուլում «լվացքատան» սկանդալի հետ կապված խնդիրները:

Մեկ այլ հետաքրքիր զեկույց կա, որի հեղինակը «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերն է: Սա վերաբերում է կանոնակարգային փոփոխություններին, մասնավորապես ԳՐԵԿՈ-ի երաշխավորությունների հիման վրա, կոռուպցիոն սկանդալների հիման վրա զեկուցողների հեռացման կամ դրանից հետո զեկույցների վերանայման խնդրին: Ըստ էության՝ քննարկում պետք է ընթանա, թե ինչպես են պատկերացնում այն իրավիճակը, երբ, օրինակ, Դեշտեքսի զեկույցը, որը քննարկվելու է, ինչ պետք է լինի, երբ բոլորին հայտնի է, որ Դեշտեքսը հրաժարական տվեց այն պարզ պատճառով, որովհետև պարզվեց, որ նա ընդգրկված է «ադրբեջանական լվացքատան» սկանդալում կամ Ադրբեջանի հետ ունեցել է կապեր: Սա նշանակում է, որ ըստ էության, իր զեկույցի անաչառությունը կասկածի տակ է դրվում և վեհաժողովը պետք է որոշի՝ ինչպես վարվել այդ զեկույցների հետ: Իսկ ինչ պետք է լինի այն զեկույցների հետ, երբ դրանց ընդունումից հետո պարզվում է, որ զեկուցողները կաշառված են եղել: Ահա այս հարցի քննարկումը զեկույցի տեսքով ընդգրկված է օրակարգում:

Հետաքրքիր քննարկում կա նաև Իսլամական պետության գործողությունների հետ կապված: Կա նաև մեկ այլ զեկույց՝ իրավունքի գերակայություն, Վենետիկի հանձնաժողովի իրավասության շրջանակներում: Սոցիալիստների ղեկավարի զեկույցն է, որն առաջարկում է անցկացնել գլոբալ ֆորմում բոլոր անդամ պետությունների մասնակցությամբ՝ քննարկելու այն մարտահրավերները, որոնց հետ առնչություն ունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում