ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նկատել են Rolex-ի՝ մոտ 15.2 հազար դոլար արժողությամբ ժամացույցով, հայտնում է Hodinkee պորտալը։
Նախկին նախագահը տրիբունայում զրուցել է բրիտանացի արքայազն Հարիի հետ Toronto’s Invictus Games մրցումների ժամանակ, որին մասնակցում են հաշմանդամություն ունեցող զինծառայող-մարզիկները։ Պապարացիները նախկին նախագահի դաստակին նկատել են սպիտակ ոսկուց 39 մմ կորպուսով Rolex Cellini ժամացույց։
Նախկինում Օբաման կրել է պողպատե կորպուսով Tag Heuer 1500 Two-Tone Diver մոդելն ու պլաստիկե կորպուսով New Balance N7 սպորտային ժամացույցը։







































