Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Հայաստանը և Եգիպտոսը մի շարք ոլորտներում փոխադարձ շահավետ համագործակցության հեռանկարներ ունեն

Հայաստանի և Եգիպտոսի համագործակցությունը տուրիզմի, գյուղատնտեսության, կրթության, ՏՏ ոլորտներում շահավետ կլինի երկու կողմերի համար: Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովին այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:Նիստին մասնակցում էին Եգիպտոսի 8 նախարարություններ, 14 գերատեսչություններ Հայաստանից:

«Մեր վերջին միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել 2005 թվականին` պայմանավորված աշխարհաքաղաքական գործոններով:  Եվ մեր հարաբերություներում տնտեսական և գործնական տեսակետից մեծ դադար է տեղի ունեցել: Այսօր մեր երկու երկրներն էլ պատրաստակամություն են հայտնել վերսկսելու միջկառավարական հանձնաժողովի նիստերը»,-ասաց Դավիթ Լոքյանը:

Նախարարի խոսքով՝ կան ոլորտներ, որոնցում համագործակցությունը շահավետ է երկու երկրների համար: Առաջիններից մեկը տուրիզմն է: «Երկրորդ առանցքային ոլորտը փոխադարձ ներդրումներով արտադրությունների հիմնումն է: Եգիպտոսը  կարող է լուրջ հարթակ լինել Հայաստանի համար արաբական երկրներում ապրանք իրացնելու հարցում: Իսկ Հայաստանը կարող է Եգիպտոսի համար լավագույն հարթակը հանդիսանալ դեպի Եվրասիական տնտեսական միություն և Եվրոպա արտահանում ապահովելու համար»,-ասաց նա:

Լոքյանի կարծիքով՝ դեղարտադրության ոլորտում ևս համագործակցության ընդհանուր շահեր կան: «Եգիպտական դեղագործական առաջին ընկերությունը մուտք է գործել Հայաստան: Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանը և Եգիպտոսը կարող են շահավետ ներդրումներ և արտահանումներ իրականացնել»,-ասաց նա:

Նախարարը համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև տեղեկատական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում: «Երկու երկրների համալսարանները, ակադեմիաները կարող են համագործակցել` զարգացնելու գիտությունը մի շարք ոլորտներում: Պետք է նաև ապակենտրոնացնել  համագործակցություն Հայաստանի մարզերի և Եգիպտոսի համապատասխան նահանգների միջև»,-ասաց Լոքյանը:

Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրի խոսքով` իրենք Հայաստանում են համագործակցության քարտեզ ուրվագծելու համար: « Մենք քաղաքական լուրջ բարեփոխումներ ենք ունեցել: Ներկայում ունենք քաղաքական, տնտեսական կայունություն: Եվ պետք է ընդլայնենք տնտեսական համագործակցությունը: Այսօր կքննարկենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն մեր կողմից: Մենք պետք է հաղթահարենք ներդրումների և առևտրաշրջանառության խոչընդոտները: Սա երկու երկրների համագործակցության ելակետն է,-ասաց Սահար Նասրը:

Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանի կարծիքով` Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների 25 տարիները եղել են դինամիկ: «Այս տարիներին չի դադարել քաղաքական ակտիվ երկխոսությունը, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցությունը: Կնքվել ենք բազում պայմանագրեր,-ասաց Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը:

Հայաստանում Եգիպտոսի դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին նշեց, որ իսկապես ուրախ է այն  համագործակցության համար, որ իր ազգակիցները հաստատվում են Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում