Sunday, 19 07 2026
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը

Խիստ կասկածում եմ, որ Սէֆիլյանի ցուցակի մարդիկ կարող են հանդիպել մի տեղում, ուր մնաց գործողություն իրականացնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Զոլյանը:

-Պարոն Զոլյան, Ժիրայր Սէֆիլյանն առաջարկում է ազգային դիմադրության ճակատ ստեղծել , ապագաղութացման պայքար սկսել։ Ի՞նչ եք կարծում առկա իրավիճակում առաջարկվող ծրագիրն ինչքանո՞վ է աշխատող։

Իհարկե,  դա չաշխատող տարբերակ է, որովհետև այդ ցուցակում բոլորովին տարբեր մոտեցումներ ունեցող անձինք են։ Դա պարզապես հորդոր է, որևէ բան ասել ու սպասել պատասխանի։ Մարդը, որ գտնվում է բանտում, տեսնում է  Հայաստանում կան խնդիրներ՝ ուզում է նախաձեռնող լինել։ Բայց ես խիստ կասկածում եմ, որ հնչած անունները կարող են ինչ-որ տեղ հանդիպել։ Նույնիսկ այդքանը չեմ պատկերացնում՝ ուր մնաց որոշակի գործողություններ իրականացնեն։

-Այսինքն նկատի ունեք՝ այդ մարդիկ տարբեր աշխարհաքաղաքական, ներքաղաքական պատկերացումներ ունե՞ն։

-Այո՛, առաջինը դա է։ Սէֆիլյանն ուզում է որոշակի աշխուժություն մտցնել և ստուգել, թե ով ինչպես կարձագանքի։ Իսկ ինչ վերաբերում է ներկայացված ծրագրին, ապա ես զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից։ Այն մարդը, որ բանտում է ՝ բանավեճի հնարավորություն չունի։ Միայն կասեմ, որ այդ ծրագրի շուրջ դժվար է  հավաքվել, դրանք ավելի շուտ ընդհանուր բարեմաղթանքներ են, քան կոնկրետ ծրագիր։

-Ժամանակին Սէֆիլյանն ասում էր Մարտի 1-ը կարմիր գիծ է և չենք կարող առնչություն ունենալ Մարտի 1-ին առնչվող ուժերի հետ։ Հիմա, օրինակ Օսկանյանի, Օհանյանի անունն ինչպե՞ս է նշվում։

Դա ես չեմ կարող ասել, գուցե Սէֆիլյանի փաստաբանը պատասխանի։

-Իսկ  ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգը կարո՞ղ է միավորող լինել։

-Ես անկեղծ ասած չեմ կարծում, որ Հայաստանը պետք է անպայման ինչ-որ տեղ մտնի։ Նախ պետք է մտածել ինքնուրույն զարգացման վերաբերյալ, այդ նույն ԵԱՏՄ-ում կան երկրներ, որոնք բարձր տնտեսական ցուցանիշ ունեն և հարցը միայն ԵԱՏՄ-ն չէ այժմ։ Ես կգերադասեի, որ քննարկման առարկա դառնար ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայագիրը, որպեսզի այն դեկլարատիվ բնույթ չկրեր, այլ լիներ իրական գործիք, որը կնպաստեր Հայաստանի զարգացմանը։Այսինքն փոխանակ մի տեղից հրաժարվել՝ ես շեշտը կդնեի Եվրամիության այս համաձայնագիրի վրա և տեսնել, թե որքանով է  հնարավոր բարեփոխումներ իրականացնել մեր երկրում։ Այդ մասին մոռացվել է, Հայաստանում կան քաղբանտարկյալներ, բայց կարծես ԵՄ պաշտոնյաներին այդ հարցը չի հետաքրքրում։ Դրանից ես եզրակացնում եմ, որ մակերեսային պայմանագիր է և որևէ պարտավորություն չի ենթադրում։

Բոլոր դեպքերում պետք է գիտակցել, թե ինչ է նշանակում ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Եթե կան խնդիրներ՝ կենտրոնանալ դրանց վրա, ոչ թե տասերորդական խնդիրների՝ ասենք հնարավո՞ր է մեր վարորդական իրավունքներով աշխատել Ռուսաստանում։ Դրա փոխարեն պետք է մտածել, թե ինչպես օգտագործել Հայաստանի երբեմնի գիտաարդյունաբերական պոտենցիալը, այլ ոչ թե մտածել այս կամ այն վարորդը ինչպես Ռուսաստանում աշխատանքի տեղավորվի։ Իմ ասածը կոնկրետ գործողություններ է ենթադրում, ոչ թե բարեմաղթանքներ կամ կենացներ։

-Ասում եք՝ ԵՄ-ն ուշադրություն չի դարձնում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը։ Բայց նրանց գործով դատավարությունները չեն ավարտվել՝ մասնավորապես Սէֆիլյանի, ՊՊԾ գնդի գրավման մասով, ի վերջո 3 զոհ է եղել։ Ի՞նչ պետք է աներ ԵՄ-ն ըստ Ձեզ։

Հասկանալի է։ Բայց պետք չէ սպասել դատավարությունների ընթացքին, բազմաթիվ գործեր կան, որտեղ անհրաժեշտ է  միջազգային կառույցների արձագանքը, բայց դրանց մասին համենայնդեպս ես չեմ լսել, որ խոսեն։ Միթե՞ այդ հարցերը կարևոր չեն։ Ես հիմա շատ վերացական եմ խոսում, որովհետև ոչ ոք չգիտի, մեզ ինչ պայմանագիր է սպասվում։  Հասկանալի է , ԱԳՆ-ն այդ մասին չի խոսում, բայց ոչ ոք  չի հետաքրքրվում,  ես կառաջարկեի խորացնել այդ պայմանագիրը ու իսկական բարեփոխումների գնալ։

Բացի  այդ՝ խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ըստ իս դա իրատեսական չէ՝ նույնիսկ ձայների մասով։ Դա ուժերի վատնում է, ուշադրություն են շեղում ավելի լուրջ խնդիրներից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում