Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մտքի ճգնաժամ

Երեկվանից ակտիվորեն քննարկվում է քաղաքական և հասարակական գործիչներին Ժիրայր Սեֆիլյանի հասցեագրած դիմումը: Ազատազրկված գործիչն, ըստ էության, առաջարկում է փոփոխությունների հեղափոխական ճանապարհը և սուբյեկտիվ ընկալմանբ նշում է գործիչների ցանկ, որը կարող է իր վրա վերցնել, այսպես կոչված, հայկական հեղափոխության կազմակերպումը:

Իհարկե, Սեֆիլյանի առաջարկն անիրատեսական է, իրականացման տեսանկյունից` ուտոպիստական, առաջարկվող ճանապարը չի երաշխավորում հաջողություն` ծնելով քաղաքական նոր ռիսկեր: Այդ ամենը պարզ է ու նաև խիստ վիճահարույց է առաջարկված ցուցակը, որովհետև այնտեղ ներառված շատ գործիչներ անհամատեղելի են քաղաքական, գաղափարական հատկանիշներով, արժեքային կողմնորոշումներով և նույնիսկ` բարոյական նկարագրերով:

Սակայն ամենահեշտ ճանապարհն է ասելը, որ առաջարկն անիրատեսական է ու մի կողմ քաշվելը: Մարդը` գտնվելով անազատության մեջ, օբյեկտիվորեն կտրված լինելով իրականությունից, այնուամենայնիվ` հանդես է եկել առաջարկությամբ: Եթե անգամ դիմումի հասցեատերերը մերժում են այն, Ժիրայրի առաջարկությունը պետք է առիթ հանդիսանա, որպեսզի քաղաքական լուրջ դիսկուրս ձևավորվի ընդդիմության օրակարգի և անելիքների շուրջ:

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ` առանձին վերցրած կամ նույնիսկ այլոց հետ համախմբելով, չի կարող երկրում ստեղծել ֆորս-մաժորային իրավիճակ: Դրա համար, նախ և առաջ, բացակայում է հասարակությանը կոնսիլիդացնող օրակարգը, բացի այդ` ընդդիմությունը չունի անհրաժեշտ քաղաքական և կազմակերպչական պոտենցիալ, ռեսուրս:

Սակայն ցավալին այն է, որ ընդդիմության շրջանակում այս պահին ավելի հրատապ են ոչ թե այլընտրանքի կայացմանն ուղղված բովանդակային քննարկումները, այլ` մի կերպ իշխանության օրակարգ խցկվելը: ԵՏՄ-ում Հայաստանի անդամությունը չեղարկելու «Ելքի» նախաձեռնությունը իշխանությունն անարձագանք չթողեց, սակայն, ըստ էության, չքննարկվեց մյուս ըննդիմադիրնիրի շրջանակում, թերևս, այն պատճառով, որ քաղաքական ուժերի զցալի մասը վտանգավոր է համարում այնպիսի օրակարգը, որը կարող է զայրացնել Մոսկվային: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ անգամ «Ելք»-ում անորոշություն է տիրում սեփական նախաձեռնության զարգացման հարցում: Նույնը մենք նկատում ենք Ժիրայր Սեֆիլյանի առաջարկության պարագայում:

Հեղափոխության գաղափարը մերժվում է, սակայն չի առաջարկվում այլընտրանքը: Ավելի շուտ` ընդդիմության զգալի մասը գայթակղված է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան թվացյալ հակամարտության մեջ ներգրավվելու հեռանկարով` անտեսելով հնչող մեկ-երկու նախաձեռնությունները:

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ խոստացել է գարնանը զանգվածներ դուրս բերել փողոց` Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը կանխելու նպատակով: Այս դիրքորոշման մեջ Հովհաննիսյանն օրիգինալ չէ, որովհետև հակասերժականությունը դարձել է մեր ընդդիմության գործունեության, ըստ էության, միակ մոտիվը: Սակայն պալատական խարդավանքներին, ինտրիգներին մասնակցելն ոչ միայն ի չիք է դարձնելու այլընտրանքի ձևավորման հեռանկարը, այլ նաև` ամբողջությամբ փոշիացնելու է ընդդիմության սահմանափակ ռեսուրսները:

Հայաստանում քաղաքական համակարգի, քաղաքական մտքի տոտալ ճգնաժամ է և դա չի վերաբերվում միայն իշխանությանը, որը Հայաստանում շատ վաղուց ասոցացվում է ոչ թե գաղափարների, արժեքների, այլ` կոռուպցիայի, զոռբայության հետ: Տոտալ ճգնաժամ է նաև ընդդիմության մոտ, ինչի հետևանքով հասարակության մոտ կորում է հավատը նաև ապագայի հանդեպ: 2018-ին ռեստարտի անհրաժեշտություն ունի ոչ այնքան իշխանությունը, որքան` ընդդիմությունը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում ձևավորել քաղաքական մտածողություն, արժեքային համակարգ, միջավայր` ապաքաղաքականացման և քրեականացման դեմն առնելու, երկրում հաստատված ռուսահպատակ և օլիգարխիկ հանակարգին այլընտրանք ձևավորելու համար: Հայաստանում փոփոխությունների հնարավոր է հասնել տևական հետևողական աշխատանքի շնորհիվ` համակարգային մտածողությամբ, ինստիտուցիոնալ լուծումներով:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում