Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը կոչ է արել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններից հեռու գնացող եզրակացություններ չանել:
Հարցին՝ Էդվարդ Նալբանդյանն ինչ տարածքների մասին կարող էր խոսել, Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ Արցախի ներկայիս անվտանգության համակարգի հիմքում հաշվի են առնվում այն տարածքները, որոնք Արցախի անբաժանելի մասն են համարվում: «Ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի անվտանգությունը, անընդունելի է»,- ասաց Միրզոյանը: Հստակեցնելու խնդրանքին՝ այնուամենայնիվ, որ տարածքների մասին կարող էր խոսք լինել, նախարարը հավաստիացրեց, որ քանի որ «Արցախի բնաչության անվտանգությունը մեր գերխնդիրն է, անվտանգության մեխանիզմներ մշակելիս մենք նկատի ունենք Արցախի ամբողջ տարածքը»: