Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից. Հայաստանի շանսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում իր ելույթի առյուծի բաժինը նվիրել է ղարաբաղյան խնդրին՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: «Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ուշագրավ է, որ Ալիևն անցած տարվա պատերազմը հաղթական է համարում Բաքվի համար` նշելով, որ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»: «Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016 թվականի ապրիլին», – հավելել է Ալիևը: Սակայն Ադրբեջանի նախագահի շանտաժն ավելի շատ հասցեագրված է եղել միջազգային հանրությանը: «Առաջատար միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորս բանաձև են ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հայաստանը արդեն 22 տարի է՝ անտեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ բանաձևերը, և, ցավոք սրտի, չի պատժվում դրա համար: Որոշ դեպքերում Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործումն օրերի հարց է դառնում, մեր դեպքում՝ արդեն 22 տարի ոչինչ չի փոխվում: Սա անընդունելի է»,- ասել է նա:

Եթե անգամ հպանցիկ հայացք նետենք ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին, ապա անզեն աչքով անգամ տեսանելի է, որ նրանց խոսքում բացակայում է բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը, և շեշտը դրվում է միջազգային հանրությանը սեփական փաստարկի ճշմարտացիությունը համոզելու վրա: Իհարկե, Ալիևը դա անում է ագրեսիվ հռետորաբանությամբ` օրակարգ բերելով պատերազմի սպառնալիքը:

Ամբողջ խնդիրն այն է, որ հայ-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքները միջազգային ատյանների համար դարձել են ձանձրալի, որովհետև, ի վերջո, քսան-երեսուն տարի հնարավոր չէ լսել գրեթե նույն փաստարկները, ընդ որում, երբ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումը ներկայացնում է «միակ ճշմարտության» մակարդակում: Ալիևի իշխանությունն իր ավտորիտար հակումների, կոռուպցիոն սկանդալների պատճառով գտնվում է միջազգային մեկուսացման ճանապարհին: Սա, իհարկե, բացառիկ շանս է Հայաստանի համար, որովհետև Բաքվի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնպես կորցնում են իրենց միջազգային քաղաքական լեգիտիմությունը:

Սակայն մեր իշխանական և քաղաքական շրջանակներում թյուր կարծիք կա ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի միջազգային պրոբլեմներն ինքնաբերաբար չեն ենթադրում Հայաստանի դիրքերի ուժեղացում, որովհետև եթե Երևանում ցանկանում են, որպեսզի աշխարհը ԼՂ խնդրում կանգնի քաղաքակրթական ընտրության առաջ, ապա առնվազն անհրաժեշտ է նոր որակի պետության կայացում: Սերժ Սարգսյանի թեկուզև միանգամայն արդարացի և դիպուկ ձևակերպումները ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում չեն կարող ունենալ քաղաքական կշիռ, լեգիտիմություն, եթե պետության զարգացման մեր ընթացքը հակոտնյա է համաշխարհային համատեքստին կամ արտաքին քաղաքականությունն ընկալելի չէ` ինքնաբավ և ինքնուրույն չլինելու պատճառով: Երեկ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի իր ելույթում փորձել է Սփյուռքի գործոնով ուժեղացնել Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը` դրան հաղորդելով համազգային բնույթ: Եթե Սարգսյանն արդյունավետ պետության բացը փորձում է լրացնել Սփյուռքի գործոնով, ապա դրա դիվիդենտները կարճաժամկետ են և անցողիկ, որովհետև Սփյուռքը Հայաստանի և աշխարհի հաղորդակցության կարևոր խողովակներից մեկն է, որն Արցախի խնդրում կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե ներկայացնում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ և վստահություն ներշնչող ու կանխատեսելի արտաքին քաղաքականություն ունեցող Հայաստանի տեսակետները: Որևէ պարագայում չի կարելի պետության որակի բացը լրացնել բաղադրիչով, որը կենսունակ կարող է լինել միայն պետության արդյունավետ քաղաքականության պարագայում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում