Այսօր կեսօրին Վերնիսաժի հարակից տարածքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձանց ինքնությունը ոստիկաններին հայտնի է. վերջիններս որոնվում են։
Ի պատասխան Armtimes.com-ի հարցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ասացին, որ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ ողջ հանրապետությունով որոնողական աշխատանքներ են ընթանում։