Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

«Ծտերի» իշխանությունը

Ինչքան էլ ճշմարտություն է այն պնդումև, որ խորհրդարանը քրեաօլիգարխիայի հայելին է, այնուամենայնիվ` այն որոշակիորեն «խմբագրվում», ֆիլտրվում է իշխանությունների կողմից, որպեսզի քաղաքակրթական տանելի դեմք ունենա: Ի վերջո, խորհրդարանը հայելի է, որտեղ ոչ միայն իշխանությունն է տեսնում սեփական դեմքը, այլ այն ցուցադրվում է նաև մյուսների, այդ թվում` միջազգային հանրության համար: Այս առումով, խորհրդարանը լինելով համակարգի բովանդակային կոնսենսուսը, միևնույն ժամանակ քաղաքակրթական որոշակի քող է, որը թեև ամբողջովին չի քողարկում քրեաօլիգարխիայի այլանդակ դեմքը, սակայն նրան որոշակի բարեկրթություն է հաղորդում:

https://www.youtube.com/watch?v=RON5vh_xcoI

ՀՀԿ Երևանի ավագանու ցուցակը բաձր մակարդակով չի ֆիլտրվել, այն ավելի ամբողջական է արտահայտում իշխանության և մեր իրականության թշվառությունը, այն սարսափելի արժեքային դեգրադացիան, որ ապրում են քաղաքական և հասարակական հարաբերությունները երկրում: Երևանի ավագանու «հերոսները» պալատական մտավորականներն են և թաղի խուժանը` այն երկու խավերը, որոնց միջոցով իշխանությունները, այսպես կոչված, ինտելեկտուալ և ֆիզիկական հաշվեհարդար են տեսնում հասարակության հետ: Այս երկու խավերն էլ, իրենց բնույթով, սպառողական և ապաքաղաքական են, արժեհամակարգով` քրեական, որովհետև դեռ հայտնի չէ, թե ով է ավելի մեծ հանցագործ` իր թաղում ընտրողին ահաբեկող թափթփո՞ւկը, թե՞ նրա գործողություններն որպես հումանիզմ մատուցող պալատական սազանդարը:

Երևանի ավագանու այսօրվա նիստի օնլայն հեռարձակմանը հետևած ցանկացած քաղաքացի, կարծում ենք, վստահաբար կպնդի, որ ավագանու այս կազմը նույնիսկ Երևանում էքսկուրսիա կազմակերպելու պոտենցիալ չունի, էլ ուր մնաց` կառավարում իրականացնելու: Ավագանու մեծամասնության նման կառուցվածքը, ըստ ամենայնի, պատահական չի ընտրված: Բացի այն, որ այն կուսական վիճակով ներկայացնում է գործող համակարգը, նաև քաղաքային կոռուպցիոն կառավարման կարևոր բաղադրիչ է` բառի հակառակ իմաստով, որովհետև այսպիսի ավագանին ոչ միայն չի կարող վերահսկել քաղաքապետին և նրա թիմին, այլ, ըստ էության, նրանց համար հատակի շոր է, որի վրա մաքրվում են կեղտոտ ոտքեր: Ավագանիում ընդդիմության ներկայությունն ավելի շատ գեղեցիկ ֆասադի դեր է կատարում, որը հանրությանը թույլ չի տալիս մինչև վերջ թափանցել համակարգի միջնադարյան խորշերը:

Այսօր ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամները, մասնավորապես «Ծիտ» մականունով հայտնի Արմեն Սահակյանն ամբողջ նիստի ընթացքում հեգնել է «Ելք» խմբակցության անդամներին՝ Անահիտ Բախշյանին դիմելով «պարոն», ապա նաև «լսի, Անո» արտահայտություններով:

Եթե ձեզ թվում է, որ խորհրդարանի օդիոզները «Ծտից» ավելի բարոյական կամ ինտելեկտուալ են, սխալվում եք: Ուղղակի խորհրդարանի «ծտերը» քողարկված են Հանրապետականի, այսպես կոչված, քաղաքական և ինտելեկտուալ թիմի ստվերում և նրանց ձայնը լսելի է «վանդակներից»: Սակայն մենք` վերից վար, գործ ունենք, ըստ էության, «ծտերի» իշխանության հետ, որն այդպիսին է այդ բառի մի քանի փոխաբերական իմաստով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում