Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Բերդավանին վստահվել է մշակութային սահմանի պահապանի դերը

Բերդավանի գեղագիտական կենտրոնի շենքը երկու անգամ հրետակոծվել է, վերջին անգամ՝ 2015-ի սեպտեմբերին:

Այսօր արդեն վերանորոգված ու փլատակներից բարձրացած կենտրոնում երեկ աննախադեպ իրարանցում էր: Տեղացի արվեստագետների գործերի ցուցահանդեսով ու համերգային ծրագրով մշակույթի նախարարության նախաձեռնած «ԱՐԱՐ» ծրագրի մեկնարկը տրվեց հենց սահմանապահ Բերդավանից: Քաղաքական սահմանի պահապան գյուղին վստահվեց նաև մշակութային սահմանի պահապանի դերը: «ԱՐԱՐ» ծրագրի առաքելությունը մարզերում ժողարվեստների «վերակենդանացմամբ» հենց այդ սահմանն անառիկ դարձնելն է:

Ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանի խոսքով՝ «Այս նախաձեռնության նպատակն է՝ դուրս գալ Երևանից և մեր ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին: Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում տեղի ուժերով: Օրինակ, Բերդավանում մենք ունենք երկու մասնագետներ, որոնք համայնքի երեխաներին կհամախմբեն երգի ու կերպարվեստի շուրջ: Ժողարվեստի ամենատարբեր ճյուղերը ներկայացնող 16 մասնագետ ունենք այս պահին, որոնք պետական ֆինանսավորմամբ, նման գործունեություն կիրականացնեն տարբեր համայնքներում: Համոզված եմ, որ մշակույթի այս 16 «զինվորների» թիվը եկող տարի կտասնապատկվի: Սրանով նախարարությունը մարզերից և ընդհանարապես երկրից երիտասարդ մասնագետների արտահոսքի կանխման խնդիր է նաև փորձում լուծել»:

Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նույնպես կարևորեց այս վերջինը. «Գաղտնիք չէ, որ աշխատանքի բացակայության պատճառով մարզային լավագույն մասնագետների հայացքն ուղղվում է դեպի Երևան կամ ավելի հեռու: Գյուղում մասնագիտական ներկայություն է պետք, որպեսզի այս երեխաները կարողանան լավ կրթություն ստանալ: Այսօր ես լիահույս եմ և մաղթում եմ, որ նորաբաց մշակույթի տունը չմնա որպես հերթական վերանորոգված կառույց, այլ լցվի բովանդակությամբ ու ծառայի իր բուն նպատակին»:

Ներկայացնելով «ԱՐԱՐ» ծրագրում ընդգրկված 16 «զինվորներին», մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց. «Այս մարդիկ մեր ծրագրի հերոսներն են, մեր մշակութային արյունը կենդանացնող, թարմացնող, հրաբխի վերածող հերոսները: Ո՞րն է մեր նպատակը. անցնել գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք՝ ստեղծելով մշակութային միավորներ, մատաղ սերնդին հաղորդակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին և այդ մշակույթով դառնալ իսկապես ամուր, կուռ մի ժողովուրդ, որն ապրում է իր հաղթանակած հայրենիքում: Համոզված եմ, որ ծրագիրն ունենալու է հաջողություն, որովհետև նրա հիմքում կանգնած են իրական նվիրյալներ»,-Բերդավանի գեղագիտական կենտրոնում կազմակերպված տոնական միջոցառմանն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Այս ծրագրի հետ մենք մեծ հույսեր ենք կապում: Առաջին հերթին այն երեխաներին կկտրի փողոցից, կտա այն, ինչ մեր պապերից ենք ժառանգել, բայց խորհրդային տարիների մեր սերունդն ավելի քիչ է օգտվել : Վստահեցնում եմ՝ հրաշալի երիտասարդներ ունենք գյուղում, հրաշալի մասնագետներ, որոնց հետ մեծ հույսեր եմ կապում: Նրանց պետք է միայն ինքնադրսևորվելու հնարավորություն տալ»,-ասաց Բերդավան վարչական շրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:

Բերդավանում հպարտանում են ոչ միայն իրենց փայլուն, տաղանդավոր երիտասարդներով, այլև հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու գտնվող միջնադարյան Գալինջաքար ամրոցով, որն այցելեցեցին նաև մշակույթի նախարարն ու մայրաքաղաքից ժամանած մյուս հյուրերը: Նախարարության աշխատակիցներին Արմեն Ամիրյանը հանձնարարեց ուշադրության առանցքում պահել հուշարձանի ուսումնասիրության, պահպանության խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում