Tuesday, 30 04 2024
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական

Հայաստանը՝ ռուսական կայսրության թանգարան

Գյումրու «Պատվո բլուր» հուշահամլիրի տարածքում տեղի է ունեցել 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմներում զոհված զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում։

Արարողությանը ներկա են եղել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, պաշտոնատար այլ անձինք, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ և սպաներ: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը հադես են եկել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը փառաբանող սրտակեղեքիչ ելույթներով:

Զինվորականների հիշատակը հարգելու մեջ դատապարտելի ոչինչ ինքնին չկա, սակայն ուշադրություն դարձրեք, թե վերջին մի քանի օրերին ինչով են զբաղված Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը և նրա ստորաբաժանումները:

Հայաստանը վերածել են ռուսական կայսրության թանգարանի. մի քանի օր առաջ Օշականում նշում էին պարսիկների դեմ տարած հաղթանակը, այսօր գլուխ են խոնարհում ռուս-թուրքական պատերազմների նահատակների առաջ: Ռուսական կողմը, մեր պաշտոնյաների օգնությամբ, Հայաստանը ներքաշում է պատմության հորձանուտի, ճահճի մեջ: Այն պատմության, որում Հայաստանը զրկված է եղել պետականությունից` պաշտոնապես լինելով ռուսական կայսրության մաս:

Ռուսները մեր ոչ պատվաբեր անցյալը դարձնում են մեր ներկան, ագրեսիվ քարոզչության միջոցով մեր մեջ սպանում են ապագայի տեսլականը` Հայաստանի հասարակությանը համոզելով, պարտադրելով, որ ռուսական օկուպացիան նրա համար «անայլընտրանք» է:

Ռուսաստանն իրեն թույլ է տալիս բարեկամություն անել Թուրքիայի և Իրանի հետ, բայց մեր գիտակցության մեջ թարմացնում է այս պետությունների «բարբարոս» կերպարը, որպեսզի կերտի «փրկչի» իր իմիջը:

Օշական, Գյումրի. այս միջոցառումները պատահականություն չեն, դրանք Ռուսաստանի կայսերական քաղաքականության, այսպես կոչված, մշակութային դրսևորումներն են, որոնք Հայաստանի հասարակությանը պետք է լրացուցիչ անգամ համոզեն, որ իր երկիրը կայսրության ծայրագավառ է և, որ ամենակարևորն է` օկուպացիոն այդ վիճակը ելք չունի:

Մեր հարևան Վրաստանի իշխանությունները դեռ տարիներ առաջ կանխատեսել էին ռուսական քաղաքականության մեծապետական բնույթը և, ըստ էության, մերժելի են համարում ցանկացած իրադարձություն, որն ասոցացվում է ռուսական, սովետական օկուպացիայի հետ:

Մեր իշխանությունները այդ միջոցառումները կազմակերպում են պետական մակարդակով` սպանելով հենց պետության գաղափարը: Սրան զուգահեռ` բոլշևիկների և ռուսական անուն կրող փողոցների անվանակոչության նախաձեռնությանը հայտարարվել է «խաչակրաց պատերազմ»` դարձյալ պետական մակարդակով: Պետությունը հոգեբանորեն, բարոյապես կորցրել ենք` այդ մասին բարձրաձայնելու քաջությունը չունենալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում