Sunday, 16 06 2024
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել

Փորձ է արվում ԼՂ հակամարտության անհաջողության պատասխանատվությունը դնել Մոսկվայի վրա. Ալեքսեյ Վլասով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ՌԴ ապակառուցողական մոտեցման մասին ահազանգում է ոչ միայն փորձագիտական հանրությունը, այլև միջազգային խմբերը: Ռուսաստանին ուղղված մեղադրանքների ակնարկներ պարունակող զեկույցով հանդես եկավ  Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group), որն օրերս  հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հերթական զեկույցը:

 «Ռուսաստանը, որը մեծ ազդեցություն ունի հակամարտության բոլոր ասպեկտներում, պետք է ավելի վճռական լինի հակամարտող կողմերի միջև համաձայնության հաստատման հարցում։ Դա կարող է լինել այն դեպքում, եթե Մոսկվան հայտարարի, որ դադարեցնում է զենքի վաճառքը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Զենքի մյուս մատակարարները, որոնց թվում են Հարավային Կորեան ու Իսրայելը, պետք է հետևեն այս օրինակին»,- նշված է զեկույցում:

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովն ասաց, որ զեկույցն ուղղված չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ այդ կազմակերպության այն ցանկությանը, որը միտված է  ցույց տալ ՌԴ արտաքին քաղաքական թույլ կողմերը Հարավային Կովկասում, որովհետև զենքի մատակարարումը իրականում չի դանդաղեցնում կարգավորումը, այլ ավելի արագացնում է:  Նրա գնահատմամբ՝ կան գործոններ, որոնք կապ չունեն Հայաստանի առջև ՌԴ պարտավորությունների  և այն համաձայնագրերի հետ, որոնք կնքվել են Ադրբեջանի հետ: Այսինքն՝ Վլասովի համոզմամբ՝  այստեղ շեշտերը փոխված են, փորձ է արվում ղարաբաղյան հակամարտության անհաջողության պատասխանատվությունը դնել միջնորդներից միայն մեկի՝ ՌԴ-ի վրա: Սակայն, նրա խոսքով, այս մոտեցումն անարդար է:

 «Եթե մենք խոսում ենք երկկողմ հարաբերությունների մասին, ապա հիշեցնեմ, որ Հայաստանի տարածքում են գտնվում ռուսական ռազմաբազաները, և ՌԴ-ն իրականացնում է իր պարտավորությունները  այն համաձայնագրերի շրջանակում, որոնք  ստորագրվել  են վերջին մի քանի տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա զենքի մատակարարումն իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում, և  ես չեմ կարծում, որ դրանք բերում են  ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռության խախտման»,- նշեց նա:

 Վլասովը հիշեցրեց նաև, որ ԱՄՆ-ը ևս միջոցներ է տրամադրում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, ԵՄ-ն ևս աջակցում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ուստի սա բնական պրակտիկա է, որը Ռուսաստանի դեպքում շեշտադրվում է, քանի որ Ռուսաստանի կողմ նայում են որպես  ԼՂ հակամարտության գլխավոր համակարգողի:

 «Բայց ես կասեի, որ  չափազանց դժվար կլիներ ներկայումս Վլադիմիր Պուտինի համար  բանակցային սեղանին հավաքել  Իլհամ Ալիևին և Սերժ Սարգսյանին, ինչպես մի քանի տարի առաջ, և հասնել էական արդյունքի, որովհետև կողմերը կոմպրոմիսի պատրաստ չեն»,- նկատեց նա:

 Անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ 68-րդ նստաշրջանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթի այն հատվածին, որն ուղղված էր ՌԴ արտաքին քաղաքականության քննադատությանն ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ՌԴ-ի ոչ կառուցողական մոտեցումներին՝ ռուսաստանցի քաղաքագետն  ասաց, որ այդ ելույթն իրեն զարմացրել է: Նա նշեց, որ Ռուսաստանը հանդիսանում է հակամարտության միջնորդ, միջնորդի խնդիրն այն չէ, որ  մի կողմի հաղթանակը գրանցի մյուսի նկատմամբ, իսկ Սաակաշվիլին այդ մասին է ասում, որ ՌԴ-ն հետաքրքրված չէ որևէ կողմի հաղթանակի մեջ:

 «Իսկ միջնորդներից ո՞ր մեկն է հետաքրքրված, որ կողմերից մեկը հաղթի, դա  հիմարություն է: Միջնորդների առաքելությունն է  հաշտեցնել, շահերի համընկնման տեղեր գտնել, փորձել, որպեսզի կողմերը նստեն բանակցային սեղանին և  պայմանավորվեն ոչ թե ճնշումների ներքո, այլ իրար կողմ միտված»,- պարզաբանեց Ալեքսեյ Վլասովը

 Դիտարկմանը, թե բարդ է հասկանալ այն, որ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում հայտարարում է, որ ԼՂ հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում, բայց միևնույն ժամանակ զենք է մատակարարում  Ադրբեջանին, արձագանքեց. «Ինչո՞ւ զենքի մատակարարումը կապել նրա հետ, որ այդպիսով Ռուսաստանը հրահրում է Ադրբեջանին պատերազմ սկսել և ավելի ագրեսիվ գործել: Դա անիմաստ գնահատական է: ՌԴ-ն հանդիսանում է բանակցային գործընթացի մասնակից և  ոչ մեկ անգամ է հնչեցրել իր դիրքորոշումն այն մասին, որ  հակամարտությունն ունի քաղաքական լուծում: Ես Պուտինի կողմից երբեք հակառակը չեմ լսել: Ուժային հավասարակշռությունը խախտված չէ, նույն մատակարարումը գնում է նաև Հայաստան: Ես կարծում եմ, որ ՌԴ քաղաքականությունն ավելի արդար պետք է գնահատել: Այն անթերի չէ, բայց մեղադրել ուժային հավասարակշռության խախտման մեջ, հիմար մեղադրանք է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում