Հուլիսի 27-ին Բելառուսի «Նովայա Գուտա» հսկիչ-անցակետի շրջանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, ով փորձել է հատել պետական սահմանը ճահճի միջով։
Մաքսային ծառայողները ձերբակալել են Հայաստանի 48-ամյա քաղաքացուն դժվարանցանելի տեղանքում՝ հայտնում է Gp.by-ն։
Ավելի վաղ Բելառուսի միգրացիոն օրենսդրության խախտման պատճառով այդ տղամարդուն արգելվել էր մուտք գործել երկիր։ Անօրինական կերպով սահմանը հատելու փորձի համար նրան սպառնում է տուգանք։