Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Հայաստանին պարտքային դեֆոլտ է սպառնում. ավելի շատ պարտք ենք անում, քան տնտեսություն զարգացնում

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյան, համաձա՞յն եք այն մեկնաբանություններին, թե Հայաստանում փող կա, պարզապես ներդնելու վստահություն չկա:

-Ներքին ներդնողը ներդրում չի անում, քանի որ նա մեր երկրում գոյություն ունեցող միջավայրը շատ ավելի լավ է պատկերացնում: Նա այստեղի դժվարություններն էլ գիտի, ներքին ճնշման միջոցներն էլ գիտի, ներքին միջավայրի բացասական բոլոր կողմերը ամբողջությամբ պատկերացնում է: Բայց ես այլ հարց եմ տալիս, Հայաստանում ինչո՞ւ է ներմուծումն աճում, և ոչ թե ներդրումը:

-Ինչո՞ւ:

-Որովհետև եթե գործարան ես հիմնում, այն մնում է այստեղ, և կարող են քո ձեռից առնելուց սկսած այլ ռիսկեր լինեն, և արդյունքում դու կկորցնես քո ողջ սեփականությունը: Բացի այդ, արտադրություն հիմնելու համար խելք է պետք, գիտելիք ու տեխնոլոգիա է պետք: Բայց եթե այդ նույն ապրանքը դու ներմուծում ես, որ պահին այն կտրվեց, դու գործարան չես կորցնի: Դրա համար էլ նախընտրելի է ներմուծել, քան թե նույն ապրանքը տեղում արտադրել: Ներդրողն իր գործարանի ապագայի նկատմամբ վստահություն չունի, դրա համար էլ նախընտրում է ներկրել:

-Այսինքն, այնուամենայնիվ, ներքին կապիտալ կա, պարզապես ներդրումների համար վստահություն չկա:

-Global Financial Integrity կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ 2005-2014թթ. Հայաստանից 10 մլրդ 47 մլն դոլարի ապօրինի ֆինանսական արտահոսք է եղել: Օրինակ՝ 2013թ. դուրս են հանել 1,8 մլրդ դոլար: Այսինքն այդ ժամանակ հնարավոր էր ՀՆԱ-ի 18 տոկոսի չափով ներդրում անել, իսկ դա նշանակում է 18 տոկոս աճ, ինչն էլ իր հերթին ավելի դրական մուլտիպլիկատիվ էֆեկտ էր տալու: Բայց արի ու տես, որ 10 տարում մոտ մեր ՀՆԱ-ի չափ գումար է դուրս եկել: Իսկ եթե տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում լինի, ՀՆԱ-ն կաճի 10 տոկոսով:

-Մի քանի օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարը հայտարարեց, թե հուլիսի դրությամբ 220 մլն դոլարի ներդրում է եղել:

-Ինձ համար ներդրումը կարևոր չէ, զուտ ներդրումն է կարևոր: Ենթադրենք, ինչ-որ մեկը կամ մի երկիր ներդրում է անում Հայաստանում, Հայաստանն էլ ներդրում է անում Վրաստանում: Այդ երկուսի տարբերությունն է կարևոր: Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ ՀՀ-ում ներդրումները մոտ 9 մլրդ դրամ բացասական զարգացում են ունեցել: Հիմա դա նշանակում է մենք ներդրո՞ւմ ունենք, թե՞ ներդրումները պակասում են: Իհարկե, պակասում են: Երբ պաշտոնյաները ներդրումներից են խոսում, թող հիշեն նաև զուտ ներդրումների ցուցանիշը: Կամ ասում են, թե այսքան աշխատատեղ է բացվել, բայց ինչո՞ւ չեն ասում, թե որքանն է փակվել, որ մենք հասկանանք՝ հաշվեկշիռը դրակա՞ն է, թե՞ բացասական: Մեր պաշտոնյաները աղջիկ հարս տվողի տարբերակով միայն լավ կողմերն են ասում:

-ՀՆԱ/պարտքը հարաբերակցությունը կարո՞ղ է ազդել ներդրումների վրա:

-Իհարկե, կարող է ազդել:

– Թեև ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսն է կազմում, բայց մեր պաշտոնյաներն ասում են, որ այն համարվում է պարտքի ցածր շեմ:

-Համաձայն եմ, բայց ցանկացած ներդրող ուսումնասիրում է այս երկրի տնտեսական աճը և պարտքի աճի ցուցանիշը: Դա նրա համար գլխավոր ինդիկատոր է: Բարաք Օբամայի օրոք պարտքի շեմի բարձրացումը ԱՄՆ տնտեսության մեջ ձևակերպվեց որպես տեխնիկական դեֆոլտ: Երբ ՀՆԱ-ն ավելի փոքր է, քան թե պարտքը, դա համարվում է պարտքային դեֆոլտ: Եվ այն հեռանկարը, որ մենք առաջիկայում հնարավոր է պարտքի շեմ բարձրացնենք, դա նշանակում է, որ մենք մոտեցել ենք պարտքային տեխնիկական դեֆոլտի մակարդակին:

– Մեր նախորդ զրույցում դուք կանխատեսել էիք, որ առաջիկայում ԱԺ-ն օրենսդրական փոփոխություն կանի և կբարձրացնի պարտքի շեմը: Այսինքն առաջիկայում մեզ պարտքային դեֆո՞լտ է սպառնում:

-Որքան ես հասկանում եմ, Հայաստանում ՀՆԱ-ի աճ-պարտքի աճ տեմպերը խիստ անհամաչափ են, հետևաբար մեր պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցության մեջ չի նվազում: Մենք ավելի շատ պարտք ենք վերցնում, քան թե տնտեսությունն է աճում: 2016թ. 0,2 տոկոս կամ ընդամենը 20-25 մլն դոլարի աճ ենք ունեցել, բայց ավելի քան 800 մլն դոլարի պարտք ենք վերցրել: Եվ եթե այս տեմպը շարունակվի, մենք այդ խնդրի առաջ ենք կանգնելու: Եվս մի հանգամանք՝ մենք դրսից չենք կարողացել ներգրավել, անցել ենք ներքին պարտքի մեծացմանը, որն արդեն ավելի քան 1 մլրդ դոլար է կազմում: 2016թ. 140 մլրդ դրամ մեր բանկերը պարտք են ֆինանսավորել, և բանկերի կողմից դեֆիցիտի ֆինանսավորումը 5 մլրդ դրամից հասել է 140 մրդ՝ 2740 տոկոսի աճ մի տարվա մեջ:

-Ենթադրենք, տարեկան 1-1,5 մլրդ դոլարի չափով ներդրումային առաջարկություններ լինեն, մեր տնտեսությունն ի վիճակի՞ է տանել այդ ծավալը: Ո՞ր ոլորտներն ունեն ներդրումների կարիք:

-Շատ ոլորտներում կարելի է ներդնել, ցանկացած ներմուծվող ապրանք՝ սկսած լվացքի փոշուց, կարող են վերածել արտադրության: Միայն քիմիական ոլորտի ներմուծումը մոտ 260 մլն դոլար է կազմում: Այդ գումարով քանի՞ գործարան կարելի է կառուցել՝ սկսած «Նաիրիտից»: Բայց կանե՞ն: Ոչ: Քանի որ իմ ասած պատճառներով արտադրություն հիմնելն ավելի վտանգավոր է, քան ներմուծումը:

– Արտաքին առևտրի կառուցվածքում արտահանման և ներմուծման տարբերությունը եռակիից իջել է կրկնակիի: Արդյո՞ք սա նշանակում է, որ ներմուծումը պակասել է ներքին արտադրության ավելացման արդյունքում:

– Ինչ-որ առումով փոխարինում գուցե գնում է: Արտահանումն աճել է, ճիշտ է, բայց մի հետաքրքիր ցուցանիշ ներկայացնեմ՝ միայն 60 մլն դոլարի ավելի հանքանյութ է արտահանվել: Այնպես չէ որ տեխնոլոգիական նվաճումների հաշվին արտահանում ենք ավելացնում: Ոչ: Մեր արտահանման աճն ունի հումքային բազա, ինչը ես բացասական եմ գնահատում: Արտահանման կառուցվածքը 4-5 ապրանքների գծով էական փոփոխության չի ենթարկվել:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում