Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Որ քամիներն են Նալբանդյանին տարել Արցախ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Նալբանդյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի արտգործնախարարն ու Ղարաբաղի նախագահը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ:

Այցը պլանայի՞ն է, թե՞ առաջացել է հրատապ խնդիր, որն անհրաժեշտ է դարձրել Հայաստանի դիվանագիտության ղեկավարի այցը Ստեփանակերտ:

Մեծ հաշվով, հայկական զույգ պետությունների ղեկավարների պարբերական հանդիպումները, խորհրդակցություններն անհրաժեշտություն են` գոնե այն իմաստով, որ մեծանա Արցախի սուբյեկտայնությունը: Խնդիրը չի վերաբերում միայն բանակցային գործընթացին, մանավանդ, որ ԼՂՀ-ն, Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով, դուրս է մղվել բանակցություններից ու, անկեղծ ասած, տեասանելի էլ չէ գործընթացում Ստեփանակերտի ուղղակի մասնակցության վերականգնման հեռանկարը: Արցախը սուբյեկտայնությունը վերականգնելու խնդիր ունի, առաջին հերթին, Հայաստանի հետ հարաբերություններում: Անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է, որ Արցախի ղեկավարությունը միայն պոստֆակտում է տեղեկանում բանակցությունների արդյունքների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Եթե Նալբանդյանի այսօրվա այցը Ստեփանակերտ տեղավորվում է ԼՂՀ սուբյեկտայնությունն ընդգծելու համատեքստում, ապա ողջունելի է:

Սակայն հնարավոր է, որ Նալբանդյանին Ստեփանակերտ է տարել հրատապ խնդիր, մանավանդ, որ այցն անմիջապես հաջորդում է Պուտին-Ալիև հանդիպմանը, որի լուսաբանման հարցում լրատվանիջոցները ժլատ գտնվեցին: Գուցե Հայաստանի իշխանություններն ավելի շատ տեղեկատվության են տիրապետում ու ունեն որոշակի մտահոգություններ, որոնք անհրաժեշտ են համարել կիսել ԼՂՀ ղեկավարության հետ:

Չի բացառվում նաև, որ Երևանը Ստեփանակերտից ակնկալում է ինչ-որ նախաձեռնության ցուցաբերում, որը կարող է ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա:

Դիվանագիտական հանդիպումները հենց նրանով են առանձնահատուկ, որ անցնում են դռնփակ ռեժիմով և դրանց արդյունքները տեսանելի են լինում ավելի ուշ` դրսևորվելով հրապարակային առիթների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում