Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ «Ատլետիկո»-ի գլխավոր մարզչի Դիեգո Սիմեոնեն կիսվել է ակնկալիքներով:
«Մրցակիցն ուժեղ է մեզանից, ավելի ուժեղ կազմ ունի, ու հաղթանակի համար մենք պետք է 110 տոկոսով ներդնենք մեր ուժերը:
Կարլո Անչելոտին հիանալի մարզիչ է: Մեր դեմ խաղում է մի թիմ, որի կազմում հիանալի խաղացողներ են խաղում: Շատ բարդ հանդիպում է լինելու: Կարծում եմ` «Ռեալ»-ը կտիրի նախասիրությանը»,- ասել է Սիմեոնեն:



































