Saturday, 27 04 2024
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ

Բակո Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման խորհրդանիշ

Մի քանի ժամից ԼՂՀ խորհրդարանի հատուկ նիստը կընտրի անցումային շրջանի նախագահ: Եթե դուրս գանք սահմանադրական տերմինների խուճուճ ձևակերպումներից, ապա երեք տարով երկարաձգվելու է գործող նախագահ Բակո Սահակյանի իշխանությունը:

Արդեն այն հանգամանքը, որ Բակո Սահակյանը ղեկավարելու է նախագահական երկու ժամկետից ավելի, հակասում է աշխարհում ընդունված ժողովրդավարական նորմերին: Առավել բացասական է այն փաստը, որ Բակո Սահակյանի իշխանության երկարաձգմանը ծառայեց սահմանադրական ռեֆորմը՝ այսպիսով արժեզրկելով համակարգային բարեփոխում կոչվածը: Ընդ որում, Սահակյանը գերադասեց իր իշխանությունը երկարաձգել ոչ թե ժողովրդի մանդատով, այլ խորհրդարանի ավելի կանխատեսելի քվեարկությամբ:

Մյուս կողմից՝ Սահակյանի թեկնածության առաջադրումն ու այդ գործընթացի հանդեպ Արցախում քաղաքական և հանրային հակազդեցության բացակայությունը հուշում են, որ ԼՂՀ-ում, ըստ էության, բացակայում են քաղաքական համակարգն ու քաղաքացիական հասարակությունը, և միանգամայն կանխատեսելի էին լինելու նույնիսկ համաժողովրդական քվեարկության արդյունքները:

ԼՂՀ միակ ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցությունը և նրա միակ պատգամավորը խորհրդարանում բավականին համեստ նշաձող սահմանեցին՝ ակնկալելով գոնե, որ Բակո Սահակյանը հրապարակավ հայտարարի, թե անցումային փուլից հետո, այսինքն՝ 2020թ.-ին, այլևս չի առաջադրվելու ԼՂՀ նախագահի պաշտոնում: Նույնիսկ այս հայտարարությունը չհնչեց, որովհետև Արցախի իշխանության հարցն, ըստ էության, որոշվում է ոչ թե Ստեփանակերտում, այլ Երևանում:

Բացի այդ, հիմա Արցախում փորձարկվում է մի մոդել, որն, ըստ ամենայնի, կիրառվելու է նաև Հայաստանում: Խոսքը գործող համակարգի իշխանության վերարտադրության մասին է: Այն, ինչ այսօր կատարվելու է Ստեփանակերտում, Սերժ Սարգսյանի համակարգի վերարտադրության նախաբանն է կամ գլխավոր փորձը, շնորհանդեսը, որովհետև Արցախի իշխանությունն, ըստ էության, հայաստանյան համակարգի մինի մոդելն է, ավելի ստույգ՝ դրա բաղկացուցիչը:

Ցավալի է, որ ազգային պայքարի խորհրդանիշ համարվող Արցախը երկրորդ անգամ ծառայեցվում է հայկական քաղաքական ավտորիտար մշակույթի ձևավորման արատավոր գործընթացին:

ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնում դարձավ հայկական քրեաօլիգարխիկ համակարգի «կնքահայրը»: Երրորդ նախագահ Բակո Սահակյանն այսօր վերածվում է նույն այդ համակարգի իշխանության երկարաձգման սիմվոլի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում