Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ճեղքված տնտեսական քաղաքականության մոնոլիտ հետևանքը

Սերժ Սարգսյանը այսօր հերթական խորհրդակցությունն է անցկացրել արտաքին տնտեսական կապերի թեմայով, որը վերաբերել է Հնդկաստանի հետ գործակցությանը: Այդ խորհրդակցությունների ընթացքում թե՛ մատնանշվող խնդիրներն ու թիրախները, թե՛ խորհրդակցություններն ինքնին շատ կարևոր են: Բայց դրանք նաև վկայում են Հայաստանում զուգահեռ իրականությունների մասին: Կա կառավարություն, որը պատասխանատու է տնտեսական քաղաքականության համար, որը ներկայացնում է ծրագիր, այն էլ հնգամյա, հաստատվում է  այդ ծրագիրը, և կա Սերժ Սարգսյանը, որը տնտեսական խորհրդակցություններ է անցկացնում, բայց առանց տնտեսական քաղաքականության համար պատասխանատու վարչապետի ներկայության: Ընդ որում, այդպես էր թե Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը, ըստ էության, սկսեց այդ խորհրդակցությունների պրակտիկան, այդպես է նաև հիմա:

Այդպիսով ակնհայտ է, որ Հայաստանում կա տնտեսական քաղաքականության երկու զուգահեռ իրականություն՝ նախագահական և վարչապետական: Դրանք գուցե պայմանական բնորոշումներ են, սակայն զուգահեռն առկա է և անհասկանալի է, թե ի վերջո որն է այստեղ գերակա: Ու դա մի իրավիճակում, երբ մի քանի ամիս է մնացել լիարժեք խորհրդարանական մոդելի անցնելու համար, երբ նախագահն այլևս վերածվում է գերազանցապես արարողակարգային ֆիգուրի, և Սերժ Սարգսյանն էլ թողնում է ներկայիս նախագահական պաշտոնը: Եվ այստեղ առավել ևս հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդ հեռանկարից ընդամենը մի քանի ամիս առաջ շարունակում ընդգծել տնտեսական քաղաքականության այդ երկու զուգահեռները, այսպես ասած, ընդգծել Հայաստանի տնտեսական քաղաքականության երկփեղկվածությունը: Այստեղ հենց հետաքրքրական է դառնում այն հանգամանքը, որ գիծը կամ գործընթացը սկսվեց դեռևս Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում, և փաստորեն այդ երկփողկումով Սերժ Սարգսյանը ճանապարհել է մի վարչապետի, և հիմա ըստ էության փորձում է երևի թե նույնն անել երկրորդի հետ:

Ամբողջ հարցը սակայն այն է, թե այդ ընթացքում ինչ է կատարվում Հայաստանի հետ: Իսկ Հայաստանի հետ կատարվում է այն, որ տնտեսական վիճակը շարունակում է բարելավվել միայն թղթի կամ այսպես ասած կալկուլյատորների վրա, իսկ մաշկի վրա բնակչությունը զգում է լիովին հակառակ գործընթացներ: Որովհետև, որքան կիսվում է տնտեսական քաղաքականությունը Հայաստանում, այնքան գործնականում ամբողջանում է այդ քաղաքականության հետևանքը թե՛ պետության, թե՛ հանրության վրա: Սերժ Սարգսյանն իր նախագահության մեկնարկին ձգտում էր կառուցել իշխանության մոնոլիտ, Ռոբերտ Քոչարյանի համակարգի լիարժեք անցում և կառավարում ապահովելու համար, բայց փաստացի ստացվեց միայն կառավարող համակարգի անարդյունավետության մոնոլիտ հետևանք պետության և հանրության համար: Եվ այստեղ գործնականում դժվար է լինում չհամաձայնել Սասուն Միքայելյանի օրերս արած այն հայտարարությանը, որ ամենից ճիշտ տարբերակը Սերժ Սարգսյանի վարչապետությունն է 2018-ից հետո, որպեսզի վերջինս գոնե վերջապես սկսի պատասխանատվություն կրել երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում