Tuesday, 07 05 2024
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ

Beeline-ն աջակցում է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ի» անցկացմանը

Beeline-ի աջակցությամբ հուլիսի 24-ից 31-ը տեղի կունենա «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումը։

Ֆորումին ներկա կլինի շուրջ 1000 մասնակից, այդ թվում՝ ստարտափների և ծրագրավորողների 100 թիմ, ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ և մենթորներ։ Միջոցառման գլխավոր նպատակներից են ստարտափների համար նոր համագործակցության ուղիներ ստեղծելն ու փորձի փոխանակման հարթակ ապահովելը։

Ինչպես և անցած տարի, ֆորումն անցկացվելու է Սևանի ափին՝ ճամբարային պայմաններում։ 7 օրվա ընթացքում տեղի կունենան մրցույթներ, պրեզենտացիաներ և ժամանցային միջոցառումներ։ Այս տարվա սամմիթի առանձնահատկությունը կդառնա նոր և կայացած ստարտափների համար նախատեսված «CampFire Pitch» միջոցառումը, որին կմասնակցեն շուրջ 20 ներդրողներ։

«Beeline-ն իր առաքելությունն է համարում օժանդակել ստարտափների և նորարար տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, իսկ այս սամմիթի աջակցությունը թույլ է տալիս անել այդ երկու գործը միաժամանակ։ Մենք ուրախ ենք այս տարի լինել այս հրաշալի նախաձեռնության աջակիցը, ինչպես նաև բարձրորակ ինտերնետ կապ տրամադրել ֆորումի մասնակիցներին։ Վստահ եմ, որ դրական փորձի փոխանակումն ու պոտենցիալ ներդրողների հետ հանդիպումը կոգեշնչի համաժողովի մասնակիցներին։ Համոզված եմ նաև, որ նմանատիպ միջոցառումները միայն դրական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա՝ փոխելով կյանքը երկրում դեպի լավը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից մեկի՝ ՏՏ, առաջատար կազմակերպություններից մեկը միացել է սամմիթին։ Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կնպաստի սամմիթի էլ ավելի լավ անցկացմանը, որը իր հերթին կնպաստի հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Հայաստանում Beeline-ը միշտ աչքի է ընկել հայկական ծրագրերի հովանավորմամբ և համագործակցությունը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հետ դրա վառ ապացույցն է», – նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը։

Նշենք, որ Beeline-ը «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակիցն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում