Sunday, 19 07 2026
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստանում մատչելի հանգիստը մի՞ֆ, թե՞ իրականություն․ ինչո՞ւ են հայերը նախընտրում Վրաստանը

Հայաստանում մատչելի գներով հանգստի կազմակերպումը միանգամայն հնարավոր է։ Զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ՝ զբոսաշրջիկներին առաջարկվող հանգստի տարբերակները բազմազան են, գները՝ նույնպես։

«2017թ-ի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 299 հազար, ինչը 18․2 %-ով ավելի է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2017թ-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ընդհանուր այցելությունները Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել է ավելի քան 30%-ով։

Ներգնա զբոսաշրջությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից, Չինաստանից, Արաբական ծոցի երկրներից, Վրաստանից, Իրանից և եվրոպական երկրներից եկած զբոսաշրջիկների քանակով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Վերջինս համամիտ չէ  տարածված այն կարծիքների հետ, որ Հայաստանում հանգիստը կազմակերպելը  բավականին թանկ հաճույք է։

Մինչդեռ նկատենք, որ տարեցտարի ավելի շատ թվով  հայեր նախընտրում են իրենց արձակուրդներն անցկացնել Վրաստանում, որտեղ նրանց պնդմամբ՝ առավել մատչելի և որակյալ ծառայություններ են առաջարկվում, քան Հայաստանի որևէ հանգստյան գոտում։

Այս համատեքստում Մեխակ Ապրեսյանը ընդգծեց, որ Վրաստան մեկնում են ոչ թե  մատչելի գնի  համար կամ որ Հայաստանը չի կարողանում ապահովել մրցունակ ծառայություններ, այլ  այն պատճառով, որ շատերը ցանկանում են իրենց համար ծովային հանգիստ ապահովել։ Նրա խոսքերով՝ թեպետ Հայաստանն ունի  Սևանա լիճ, սակայն, դա, բնականաբար, լողափնյա հանգիստը նախընտրողների համար բավարար պայման չէ։

«Այդ առումով եղած տարբերակների միջև Վրաստանն ամենամոտն է ու ամենամատչելին, դրա համար էլ ավելի շատ նախընտրում են գնալ Վրաստան։

Իսկ առաջարկվող ծառայությունների մասով կարող եմ ասել, որ նմանատիպ ծառայությունների դեպքում,  հայաստանյան գներն ավելի պակաս են, իսկ որակական առումով՝ մի բան էլ ավելին են վրացականից»,-ասաց նա։

Մեխակ Ապրեսյանը խորհուրդ է տալիս համեմատելի մեծություններ համեմատել, այսինքն, ըստ նրա, Երևանը Բաթումի կամ Քոբուլեթիի հետ չի կարելի համեմատել, այլ՝ Թբիլիսիի հետ, Ծաղկաձորը՝ Բակուրիանիի, Գուդաուրիի հետ:

«Ճիշտ համեմատություն անելիս կհամոզվենք՝ Հայաստանում գներն ավելի մրցունակ են»,- նշեց Ապրեսյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում