Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ռուբեն Գևորգյանցի մասին պատմող հոլովակով ազդարարվեց «Ոսկե ծիրան»-ի բացումը

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվեց սիրված կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակի տեսաֆիլմով և մեկ րոպե լռությամբ: Կինոփառատոնի բացումը տեղի ունեցավ հուլիսի 9-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

«Օրեր առաջ մենք կորցրեցինք մեծանուն կինոռեժիսոր, մեր լավ ընկեր Ռուբեն Գևորգյանցին, մարդ, որը ստեղծել է նշանակալի ֆիլմեր ու միշտ եղել մեզ հետ»,-նշեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Բացմանը ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, դեսպաններ, արվեստասերներ, պաշտոնյաներ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, թե անչափ ուրախ է, որ առաջիկա օրերին հանրությունն աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստան ժամանած գունեղ ֆիլմերի միջոցով կարող է հաղորդակցվել տարբեր ժողովուրդների երազներին ու ցանկություններին:

«ՀՀ կառավարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կինոյի զարգացմանը: Մենք դրա վերաբերյալ հայեցակարգ ենք մշակել, կինոյի մասին օրենք: Աշխատում ենք խրախուսել մասնավոր ներդրողներին, որպեսզի գումար տրամադրեն կինոստուդիաներին տեխնիկայի ձեռքբերման համար, նոր կրթական, վերապատրաստման ծրագրեր ենք ներմուծում Հայաստան, և համոզված ենք, որ այն նախագծերը, որոնք իրականացրելէ ՀՀ կառավարությունը, մեր երկիրը դարձնելու են շատ գրավիչ աշխարհի բոլոր կինոարտադրողների համար»,- բացման ելույթում ընդգծեց Ամիրյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մշակույթի կապիտալացման իրենց պատկերացրած մոդելի առաջխաղացման գործում կինոն կարևորագույն դերակատարություն է ունենալու: «Այն լինելու է Լյումեր եղբայրների «Գնացքի ժամանումը կայարան» ֆիլմի շոգեքարշը, որն ամբողջ մշակույթն առաջ է տանելու»,- եզրափակեց նախարարը:

Բացմանը երաժշտական կատարումներով հանդես եկավ ջազ-երաժիշտ Վահագն Հայրապետյանն իր խմբի հետ` մեծ բավականություն պատճառելով ներկաներին:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում