Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Չի բացառվում. Դավիթ Բաբայանը՝ Ստամբուլ-Բաքու օդանավի կողմից Արցախի օդային տարածքը հատելու մասին

Արցախի Հանրապետության օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ. չի բացառվում, որ Արցախի օդային տարածքով անցած լինեն նաև Թուրքիայից իրականացվող չվերթներ: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով քաղաքագետ Գագիկ Համբարյանի ուսումնասիրությամբ սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե Flightradar24.com կայքի տվյալներով հունիսի 12-ին Ստամբուլից Բաքու թռչող Turkish Airlines ընկերության Airbus A321-231 օդանավն անցել է Արցախի օդային տարածքով:

«Չի բացառվում, որ դա ապատեղեկատվություն լինի: Բայց ասեմ, որ Արցախի օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ: Եվ չի բացառվում, որ Ստամբուլից ևս ինչ-որ չվերթներ լինեն: Օրինակ, Երևանից Լիբանան, Փարիզ, Երևանից Գերմանիա, Ավստրիա և այլն, բոլոր չվերթները իրականացվում են Թուրքիայի տարածքով: Ես կարծում եմ, որ մենք չպետք է սա շահարկենք: Ի վերջո, եթե նույնիսկ Արցախի տարածքով Ստամբուլից Բաքու չվերթ է տեղի ունեցել, մենք Ադրբեջանը չենք, որ ահաբեկչական գործողություններով զբաղվենք: Դա Ադրբեջանի, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, «Ալ Քաիդա»-ի ոճն է: Եթե նույնիսկ տեսականորեն նման չվերթ տեղի ունենա, մեզ համար դա խնդիր չէ: Սա ցույց է տալիս, որ Արցախը նորմալ, քաղաքակիրթ երկիր է»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Դիտարկմանը, թե Բաքուն այլ երկրների ավիաընկերություններին կոչ է անում շրջանցել Արցախի օդային տարածքը, քանի որ այն վտանգավոր է, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ դրանք կեղծ և շինծու կոչեր են: «Եթե թուրքական ինքնաթիռը իսկապես հատել է Արցախի օդային տարածքը, դա խոսում է հենց այն մասին, որ դրանք կեղծ կոչեր են: Իրենք մեկ բան ասում են, սակայն այլ բան են անում: Եթե վտանգավոր է Արցախի օդային տարածքը, ինչի՞ համար են իրենք այդ տարածքով չվերթ իրականացնում»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Նա հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և դատապարտի Ադրբեջանի քաղաքական ղեկավարության մակարդակով հնչող սպառնալիքները Ստեփանակերտի օդանավակայանից չվերթ իրականացնող օդանավերը խոցելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում