Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել

Հրեական ապտակ Հայաստանին

Այն պարագայում, երբ Հայաստանը չի կարողանում իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից պահանջել, որպեսզի վերջինս կատարի իր դաշնակցային պարտավորություններն, այլ երկրներին ուղղված մեր կոչերը զրկվում են քաղաքական մոտիվացիայից, նմանվում են նեղացածի մուննաթի, ինչն ոչ միայն բնորոշ չէ դիվանագիտական հարաբերություններին, այլ նաև հեգնանքով է ընդունվում այլ մայրաքաղաքներում: Օրինակ՝ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի ղեկավարության առջև երկչոտ բարձրացնում է Մոսկվայի կողմից Ադրբեջանին սպառազինելու հարցը և ռուսների կողմից լսում է տարբեր պատասխաններ, որոնք, սակայն, ունեն մոտավորապես նույն բովանդակությունը և հանգում են «լավ ենք անում, վաճառում ենք» կամ «փողին մուննաթ» պատասխաններին: Եթե դու սխալ դաշնակից ես ընտրել կամ չես կարողանում նրա առաջ խնդիր բարձրացնել, ապա անիմաստ է վերապահումներ հայտնել երկրների մասով, որոնք դաշնակիցների շրջանակում չեն: Իսրայելի Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերին մեր լրագրողները հարցրել են Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին և լսել են նրա պատասխանը. «Ձեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կարծում եմ, Ադրբեջանին ավելի շատ սպառազինություն է մատակարարում»: Այս պատասխանը գուցե մի փոքր ցինիկ է, բայց ավելի քաղաքական արձագանք է, քան մենք ստանում ենք մեր դաշնակից ռուսներից, երբ վերջիններիս ուղղում ենք նույն հարցը:

Ալեքսանդր Ցինկերն, իհարկե, ապտակ է հասցրել հայկական դիվանագիտությանը, սակայն արել է մեկ այլ` ավելի ուշագրավ բացահայտում: «Ժամանակին Հայաստանին առաջարկվել է գնել իսրայելական որոշ սպառազինություն։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է և ձեռնտու չէ։ Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի կողմում է։ Խնդրեմ, մենք միշտ բաց ենք, եթե դուք որևէ բան եք ցանկանում, հարցը միշտ կարող է քննարկվել»,- նշել է նա: Վստահաբար կարելի է պնդել, որ խնդիրն ոչ թե իսրայելական զենքի գինն է, այլ այն հնարավոր արգելքը, որ Մոսկվան ենթադրաբար դնում է Հայաստանի առաջ` սպառազինություն ձեռք բերել միայն կամ հիմնականում Ռուսաստանից: Դա էլ մի բաղկացուցիչ է, որ սահմանափակում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որովհետև ռազմա-տեխնիկական համագործակցությունն երրորդ երկրների հետ մեծացնելու է մեր դիվանագիտական պոտենցիալը, այդ թվում` ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:

Վերջերս մենք նշել էինք, որ Ադրբեջանի հոգեմաշ քաղաքականությանը հակադրվելու արդյունավետ տարբերակներից մեկը դիվանագիտական պոտենցիալի լիարժեք օգտագործումն է հենց այն ուղղություններով, որոնցում մեր արտաքին քաղաքականությունը պասիվ է և, որպես օրինակ, նշել էինք հայ-իսրայելական հարաբերությունների չօգտագործված ներուժը: Ստացվում է` Երևանը լռում է նույնիսկ այն դեպքերում, երբ Թել Ավիվից կոնկրետ առաջարկներ է ստանում: Եվ այդ լռությունից օգտվում է Ադրբեջանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում