Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

ԼՂ հարցը դարձել է գլոբալ անվտանգության խնդիր, և դա արցախցիների հաղթանակն է

Արևմտյան պարբերականները, փորձագիտական շրջանակները վերջին ամիսներին շատ են քննարկում Եվրոպայի առանցքային պետությունների, գլխավորապես Գերմանիայի և Ֆրանսիայի աճող դերակատարությունն այն դեպքում, եթե ներկայիս միտումները շարունակվեն, և Միացյալ Նահանգները նախագահ Թրամփի քաղաքականության հետևանքով իսկապես նվազեցնի իր դերակատարումը համաշխարհային քաղաքականության և հատկապես՝ Եվրամիության երկրների անվտանգության ապահովման գործում: Բնականաբար, այս վերլուծություններին զուգահեռ ակտիվացել են նաև քննարկումներն անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ: Ամերիկյան «Foreign Policy» պարբերականը վերջերս խիստ ուշագրավ հոդված էր հրապարակել Եվրամիության բանակ ստեղծելու՝ եվրոպական շրջանակներում ժամանակ առ ժամանակ քննարկվող խնդրի մասին՝ նշելով, թե Գերմանիան սկսել է կազմավորել եվրոպական բանակ իր հրամանատարության ներքո:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ օրերս անվտանգության և պաշտպանության խնդիրների մասին խոսել է նաև Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը՝ կոչ անելով դաշնակիցներին ավելի ակտիվորեն մասնակցել պաշտպանության ոլորտի հարցերին: «Economist» պարբերականի խմբագիր Էդվարդ Լուկասի կարծիքով՝ «Բրեքսիթից» հետո Ֆրանսիան կդառնա Եվրամիության ամենակարևոր ռազմական ուժը, ինչը կանդրադառնա եվրոպական անվտանգության համակարգի վրա:

Ֆրանս-գերմանական տանդեմի ամրապնդման պարագայում ի՞նչ վերանայումներ կարող են լինել Եվրոպայի անվտանգության հարցերում: Այս նոր իրավիճակում ղարաբաղյան կոնֆլիկտը կարո՞ղ է դիտարկվել եվրոպական անվտանգության և կայունության խնդիրների համատեքստում, և այս զարգացումներն ինչպե՞ս կազդեն Մինսկի խմբի գործընթացում Ֆրանսիայի ակտիվության վրա:

Հարցը շատ բարդ է և բազմաշերտ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը՝ խոսելով թե՛ Եվրոպայի խնդիրների, թե՛ Ֆրանսիայի քաղաքականության և թե՛ արցախյան հիմնահարցի մասին:

Փորձագետի խոսքերով՝ շատ հավանական է, որ Ֆրանսիան այսուհետ ավելի մեծ դեր խաղա Եվրոպայի անվտանգության հարցերում, բայց Ֆրանսիան դա անելու է ոչ թե միայնակ, այլև Գերմանիայի հետ միասին՝ փորձելով մեծացնել Եվրոպական միության դերը միջազգային բեմի վրա:

Երկրորդը, Արցախն արդեն իսկ գտնվում է եվրոպական անվտանգության տարածքի մեջ:

«Դա ինչ-որ տեղ արցախցիների հաղթանակն է, որ կարողացան այնպես անել, որպեսզի Ղարաբաղի հարցը դառնա գլոբալ խնդիր: Դա շատ կարևոր է, որովհետև դա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը ամբողջությամբ կապված է թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի, թե՛ Թուրքիայի հետ, դարձել է համաշխարհային հարց: Եվ նույնիսկ եթե Հայաստանի դիվանագիտությունն այսօր ավելի կոշտ է՝ գոնե Քառօրյա պատերազմից հետո, դա բավարար չէ»,- նշեց Կայծ Մինասյանը:

Հայաստանի դիվանագիտությունը, ասում է մեր զրուցակիցը, պիտի ունենա հստակ տեսլական, թե որն է մեր նպատակը այս հարցում և ինչ ճանապարհով ենք պատրաստվում դրան հասնել: Այս իմաստով Կայծ Մինասյանը ռազմավարական կարևորության հարց է համարում Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը: Այս հարցը պիտի լինի նաև հայկական Սփյուռքի կազմակերպությունների օրակարգում:

Փորձագետը դժվարանում է կանխատեսել, թե ինչ ակտիվություն կդրսևորի նախագահ Մակրոնը արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերում: Իր խոսքերով՝ ֆրանսիացիները շատ չեն խոսում Ղարաբաղի մասին: Վերջին անգամ հարցի մասին խոսել է նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ հայտարարելով, որ պետք է պատժվի հակամարտության այն կողմը, որը չի հարգում զինադադարը, և եթե կյանքի կոչվեն Մադրիդյան սկզբունքները, Ղարաբաղի ժողովուրդը կունենա ինքնորոշման իրավունք:

Ըստ երևույթին, նախագահ Մակրոնը կփորձի պահպանել հավասարակշռությունը հայկական և ադրբեջանական կողմերի միջև, բայց դժվար է ասել, թե կոնկրետ ինչ շեշտադրումներ նա կանի և ինչպիսի ակտիվություն նա կդրսևորի այս հարցում:

«Կարևոր է, որ դիվանագիտական գործընթացը շարունակվի, և կարծում եմ, որ սա է Մակրոնի ուզածը: Ֆրանսիացիների կարծիքով՝ Ռուսաստանը առաջատար է տարածաշրջանում, և կարևորն այն է, որ պատերազմ չսկսվի: Ինչ-որ տեղ կարելի է նույնիսկ ասել, որ Ղարաբաղի հարցը երրորդական հարց է ֆրանսիացիների համար: Երկրորդը, նրանց համար այնքան էլ կարևոր չէ, թե Ղարաբաղը անկախ կլինի, կմիավորվի Հայաստանի հետ, թե կլինի Ադրբեջանի կազմում: Ֆրանսիացիների համար կարևորն այն է, որ պատերազմ չսկսվի: Ինչո՞ւ՝ սա երկրորդ հարցն է: Ֆրանսիացիների համար կարևոր է, որ այդ շրջանը կայուն լինի, քանի որ կա Իրանի՝ միջազգային բեմ վերադառնալու հարցը: Երբ նայում ես քարտեզին, տեսնում ես, որ Իրանի շուրջ ամենուրեք պատերազմ կա՝ բացի Կովկասի տարածաշրջանից: Ուրեմն ֆրանսիացների, եվրոպացիների համար կարևոր է, որ Իրանի հարստությունները (նավթ, գազ և այլն) անցնեն դեպի Կովկաս, բայց դա նախ և առաջ պահանջում է խաղաղություն և կայունություն: Դրա համար է, որ Ղարաբաղի հարցը կարևոր է ֆրանսիացիների համար, բայց ոչ առաջնային»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում