Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային երաժշտական մրցույթն այս տարի կանցկացվի «Վոկալ» մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրիի նախագահն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

«Այս մրցույթը միշտ էլ շատ նշանակալից է, քանի որ անպայման ի հայտ են գալիս հիանալի տաղանդներ, երիտասարդներ, ովքեր իրենց կյանքը նվիրում են մի բանի, որը աշխարհում ամենալավն է՝ երաժշտությանը։ Ես շատ ուրախ եմ, որ այս տարի որոշվել է վոկալային մրցույթ անցկացնել»,- ընդգծեց Օրբելյանը։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի անվան այս մրցույթի շնորհիվ ամառային պայծառ օրերին հնարավոր է դառնում Երևանն ավելի գեղեցիկ ու շողշողացող դարձնել։

«Համոզված եմ, որ այն երիտասարդները, ովքեր մասնակցում են մրցույթին, երբևէ դառնալով աշխարհահռչակ, հպարտությամբ են հիշելու իրենց մասնակցությունը կամ հատկապես հաղթանակն այս փառատոնին»,- ասաց Ամիրյանն ու մասնակիցներին հաղթանակ և բարձր տրամադրություն մաղթեց։
Խաչատրյանական մրցույթը բաղկացած է նախընտրական լսումների փուլից և 3 հիմնական փուլերից։

Մրցույթին մասնակցում է 43 երգիչ (Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ղազախստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Լատվիա, Ուկրաինա)։ Բոլոր մասնակիցները, այլ գործերից բացի, պարտադիր պետք է կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։
Մրցույթի առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին, ելույթ կունենան նախընտրական փուլում հաղթած 43 մասնակիցները։ Երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-ին և 10-ին՝ կմասնակցեն 20 երաժիշտ։ Երրորդ փուլ անցած 10 մասնակիցները հունիսի 11-ին իրենց համարները կփորձեն մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, որպեսզի ըստ արժանվույն ներկայանան հունիսի 12-ին և 13-ին կայանալիք երրորդ փուլում։ Հենց այդ ժամանակ էլ կորոշվեն հաղթողները։ Հունիսի 14-ին գալա համերգով տեղի կունենա մրցույթի փակման արարողությունը։

Մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ առաջին մրցանակ՝ 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երրորդ մրցանակ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ, որոնք սահմանվելու են մրցույթի գործընկերների կողմից։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։

Ժյուրիի կազմում են Իզաբել Բայրաքդարյանը (Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո), Ջոն Ֆիշերը (դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ), Էդուարդ Թոփչյանը (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և այլք։

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում