Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Անակնկալ հարված Կարեն Կարապետյանին` Մոսկվայից

Այսօր ասուլիս է տվել Մտավորականների ֆորումի անդամ, գիտնական Վահան Համազասպյանը և խիստ քննադատություն հնչեցնելով Կարեն Կարապետյանի հասցեին` պահաջել է նրա հրաժարականը: Հետո ինչ` կասի ընթերցողը, մարդ է, կարծիք է հայտնել: Միանգամայն ճիշտ է, խնդիրն այն է, սակայն, որ Մտավորականների ֆորումը կառույց է, որն առնչվում է ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանի անվան հետ: Պատահական չէ, որ այսօրվա ասուլիսին մասնակցել է նաև դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը` Աբրահամյանի հայաստանյան «աջ ձեռքը»:

Այս պատմության ուշագրավ կողմն այն է, որ Կարապետյանը հարվածը ստանում է փաստացի Մոսկվայից և փլվում է այն լեգենդը, թե գործող վարչապետն իբրև թե Ռուսաստանի «մարդն» է: Արա Աբրահամյանն, իհարկե, Կարեն Կարապետյանի հետ ընդհարվելու անձնական պատճառ ունի, որովհետև նա տարիներ շարունակ «մոնոպոլացրել» էր հայ-ռուսական հարաբերությունները և ակնհայտ խանդով է նայում Կարեն Կարապետյանին, ով փաստորեն «նստած» է նույն գծի վրա: Դա էր պատճառը, որ Աբրահամյանը չընդգրկվեց Ներդրողների ակումբում, մանավանդ, Ռուսաստանի հայերի միության նախագահը, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի տնտեսա-քաղաքական «ներդրող» Սամվել Կարապետյանի հետ: Մամուլի հրապարակումների համաձայն, վերջերս էլ Ռուսաստանի հայերի միության նախագահը Երևանում նեղ շրջանակում կասկած էր հայտնել, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ներդրումային ակումբում հայտնված մարդիկ ի վիճակի կլինեն խոստացված փողը Հայաստան բերել։ Այսքանը` հակադրության հայկական համատեքստի մասին:

Մյուս կողմից` Արա Աբրահամյանն այսօր չի տիրապետում այնպիսի ռեսուրսների, որպեսզի ինքնուրույն կռիվ տա Կարեն Կարեպետյանի, առավել ևս` Սամվել Կարապետյանի դեմ: Ամենայն հավանականությամբ` Ռուսաստանի հայերի միության նախագահին նման բան հուշել են Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանության միջանցքներից, կամ էլ` երկուսով համատեղ: Որ վարկածն էլ ճիշտ լինի, սկսված է Կարապետյանի հեռացման քարոզչական կամպանիան և ուշագրավ է, որ դրա ազդակը գալիս է Մոսկվայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում