Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Քաղաքական լարախաղացություն

Երևանում այսօր տեղի ունեցած քննարկման մասնակիցները նշել են, որ անգամ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը կարող է և պետք է զարգանա եվրոպական պետության մոդելով։ Միանգամից նկատենք, որ գործ ունենք պրակտիկորեն ոչ կենսունակ, չաշխատող բանաձևի հետ, ինչը վտանգավոր մտայնության հետևանք է: Նման մոտեցում իրենց թույլ տալ չեն կարող անգամ Ղազախստանն ու Բելառուսը՝ ԵՏՄ համեմատաբար ինքնուրույն ու ազդեցիկ պետությունները, որովհետև այդ կառույցի ներսում, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, խաղի կանոնները թելադրում է Ռուսաստանը:

Հայաստանը չի կարող նոր որակ հաղորդել, պարտադրել ԵՏՄ-ին, ազդել այդ համակարգի ինստիտուցիոնալ կամ բովանդակային բաղկացուցիչների վրա, և ավելի շուտ հենց ինքն է կլանվելու մեծ համակարգի կողմից, ինչի ականատեսն ենք այսօր: Եվրասիականությունը ենթադրում է ոչ միայն քաղաքական, իրավական, առևտրային սահմանափակումներ, այսինքն՝ կոնկրետ տաբուներ, որոնք ձևակերպված են փաստաթղթերով, այլ նաև քաղաքական, քաղաքակրթական մի ամբողջ համակարգ, չգրված կանոններ, որոնք կանխորոշում են կառույցին մաս կազմող երկրների հեռանկարը:

Հայաստանի քաղաքական համակարգը չի կարող եվրոպական լինել, երբ երկիրը ԵՏՄ-ում է, որն, ըստ էության, դիկտատորների ակումբ է: Հայաստանի տնտեսությունը՝ իր կառուցվածքով, բիզնեսը՝ իր մշակույթով, չեն կարող եվրոպական լինել, երբ ԵՏՄ-ում առաջնայնությունը տրված է ոչ թե մրցակցությանն ու որակին, այլ կոռուպցիային և հովանավորչությանը:

Երբ Հայաստանի իշխանությունները երկիրը դարձնում են ԵՏՄ անդամ, բայց խոսում են եվրոպական մոդելի մասին, ապա փորձում են արդարացնել «և, և»-ի իրենց անբովանդակ քաղաքականությունը, նաև ակնկալում են Արևմուտքի քաղաքական լոյալությունը համակարգի վերարտադրության իրենց ծրագրին ու թերևս հույս ունեն ստանալ ներդրումներ՝ առանց լուրջ պատասխանատվության:

Երբ ընդդիմադիր գործիչն արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության հեռանկարն ու անվտանգության ապահովումը ԵՏՄ-ում վտանգված են, ապա անմիջապես պետք է հրաժարվի «մետության» բացառումից և խորհրդարանում ձեռնամուխ լինի ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացի նախաձեռնմանը՝ զուգահեռաբար եվրաինտեգրացիայի գաղափարի շուրջ միավորման ազդակ ուղարկելով հանրությանը:

Հայաստանի կարգի փոքր երկրներում արտաքին ու արժեքային կողմնորոշումները փոխկապակցված են: Մենք չունենք ռեսուրսներ, որպեսզի մեծ համակարգերին ինչ-որ բան պարտադրենք կամ զարգանանք մեր ուրույն ճանապարհով: Եթե անկեղծ են եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու մեր պնդումները, ապա դրա ճանապարհը եվրաինտեգրացիան է՝ պրակտիկ քաղաքականության մակարդակում: Իշխանության «և, և»-ը կամ ընդդիմության «մետության» բացառումը որևէ աղերս չունեն հավասարակշիռ քաղաքականության հետ, այլ ընդամենը երկու լարերի վրա խաղալու փորձեր են, այլ խոսքով՝ քաղաքական լարախաղացություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում