Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Խորհրդարան, որն աշխատում է հրահանգով կամ «30 արծաթով»

Ինչքան էլ «Ելք» դաշինքը փորձեց բովանդակություն հաղորդել ԱԺ արտահերթ նստաշրջանին, դա ընդդիմությանը չհաջողվեց: ԱԺ-ն այսօր շատ արագ հաստատեց կառավարության ներկայացրած նախագծերը, այդ թվում՝ կառավարության կառուցվածքը, և իր առաքելությունը համարեց կատարված:

Երբ խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում էր քննարկել կառավարության կառուցվածքի այլընտրանքային տարբերակ, էականն այդ նախաձեռնության բովանդակությունը չէր, այլ «Ելքի» ձգտումը՝ կուլիսներից խորհրդարան բերել այն զարգացումները, որոնց հանրագումարում 2018-ի ապրիլից հետո ձևավորվելու է նոր իշխանությունը: Միանգամայն տրամաբանական ձգտում է, եթե հաշվի առնենք հատկապես այն հանգամանքը, որ նոր Սահմանադրությամբ հենց խորհրդարանն է ժողովրդի առաջնային մանդատն ունեցող միակ պետական մարմինը, այլ խոսքով՝ բարձրագույն իշխանության կրողը: Սակայն դե ֆակտո խորհրդարանն ընդամենը մեծ համակարգի մի մասն է կամ դրա հայելին, որը ոչ թե ստեղծում, այլ սոսկ արտացոլում է այն իրականությունը, որ գոյություն ունի: Իսկ իրականությունն այն է, որ նոր իշխանության ձևավորման հարցը լուծվելու է քաղաքական, հանրային քննարկումներից, դիսկուրսից դուրս՝ համակարգային սեգմենտների հարաբերությունների ու կոնսենսուսի միջոցով:

Սերժ Սարգսյանն այդ տրամաբանությամբ է նախաձեռնել կառավարման համակարգի փոփոխությունը, սահմանադրական հանրաքվեն, խորհրդարանական ընտրությունները: Առնվազն վերջին գործընթացին մասնակցել է նաև «Ելքը»՝ հարաբերական հաջողությամբ: Հաջողությունն այն ինը մանդատներն են, որոնց կրողների քվեարկությունը խորհրդարանական որոշումների խճանկարի վրա ազդել չի կարող: Մեծամասնությունը նույնիսկ սահմանափակում է խորհրդարանական քննարկումների ձևաչափը, որպեսզի դրանք չդառնան քաղաքական չվերահսկվող օրակարգի, հանրային պատկերացումներ և վարքագիծ ձևավորելու առիթ:

Ասել կուզեմ, որ «Ելքի» մասնակի հաջողությունը չի փոխել ոչ խորհրդարանի որակը և ոչ էլ քաղաքական գործընթացների և հարաբերությունների որակն առհասարակ: Եթե «Ելք» դաշինքը մտադիր է իշխանության ձևավորման հարցը վերադարձնել քաղաքական, հանրային որոշումների հարթություն, ապա պետք է որդեգրի քաղաքական գործունեության բազմահարթակ, բազմավեկտոր, այսպես ասած՝ կրեատիվ ու ոչ ստանդարտ մարտավարություն:

Այլ խոսքով` պետք է առաջացնի այն ճեղքումը, ֆորս-մաժորը, որը որակական բեկում կառաջացնի երկրի քաղաքական համակարգում, դրա և արտաքին սուբյեկտների հետ հարաբերություններում: Ստեղծված իրավիճակում այդ առաքելությունը հնարավոր չէ իրագործել՝ միայն ընդդիմադիր խմբակցություն ունենալով: Դրա համար անհրաժեշտ է իրական այլընտրանքի ձևավորում՝ ինստիտուցիոնալ, արժեքային, արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով:

Ինչ վերաբերում է գործող խորհրդարանին, այն միշտ կլինի «քաղաքական արձակուրդի» կարգավիճակում, երբ կա կոնսոլիդացված համակարգ՝ հրահանգներ տալու իր ռեսուրսով: Կոնսոլիդացված համակարգի բացակայության պայմաններում այս խորհրդարանը կդառնա փողոցի «զոհը» կամ «30 արծաթի» գերին:

Եթե անկեղծ լինենք, հեղափոխության կամ ֆորս-մաժորի հնարավորությունը գոնե մոտ ապագայում տեսանելի չէ: «30 արծաթի» նախադեպեր ունենք թե 1998թ.-ին և թե 1999թ.-ի ահաբեկչությունից հետո: Եթե խորհրդարանական «աշխուժության» մոտիվ պետք է լինի «30 արծաթը», ապա, անկեղծ ասած, ավելի ձեռնտու է ոչ թե փոփոխության իմիտացիան, այլ այսօրվա համակարգի գոնե ժամանակավոր կայունությունը, որի անորակությունն ու անտաղանդությունը բնականորեն հանգեցնելու են փոփոխությունների ու ֆորս-մաժորի բնական պահանջի՝ նոր քաղաքական դերակատարներով և օրակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում