Friday, 17 07 2026
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին

Առողջապահության նախարարությունն ընդլայնում է համագործակցությունը հոգեբուժության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարարությունը, ֆրանսիական «Սանոֆի» ընկերությունն ու Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորումն ընդլայնում են համագործակցությունը հոգեբուժության ոլորտում: ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ 2013-2015 թվականերին Երևանում «Սանոֆի» ընկերության և Համաշխարհային սոցիալա! կան հոգեբուժության միավորման հետ համագործակցությամբ անցկացվեց պիլոտային ծրագիր, որի շրջանակում թիրախավորված էր շիզոֆրենիան:  Գաղտնիք չէ, որ շիզոֆրենիայով տառապողների  չնչին մասն է առնչվում  հոգեբույժների հետ: Շատ հաճախ շատերը չեն այցելում հոգեբույժներին, որովհետև ժամանակին չեն ախտորոշվում և չեն ուղեգրվում մասնագետի մոտ: Սամվել Թորոսյանի խոսքով՝ այստեղ շատ մեծ նշանակություն ունեն առաջնային օղակի բժիշկների  մոտեցումները: Պիլոտային ծրագրի շրջանակում հնարավոր եղավ Երևանում վերապատրաստել բժիշկներին:

«Քանի որ պիլոտային ծրագիրը հաջող ընթացք ունեցավ, որոշվեց, որ այն ընդարձակվի: Կնքվեց համաձայնագիր, որով  ծրագիրն ընդլայնվեց 3 տարով: Այժմ վերապատրաստվելու են նաև մյուս մարզերի մասնագետները: Թիրախը լինելու է ոչ միայն շիզոֆրենիան, այլև դեպրեսիան»,-ասաց Սամվել Թորոսյանը: Նա նշեց, որ ազգաբնակչության 5 տոկոսը տառապում է ընկճախտով, նման երևույթներ են լինում մայրերի մոտ հետծննդյան շրջանում, հետևաբար շատ կարևոր է, որ առաջնային բուժօգնության բժիշկները պատրաստված լինեն և ուղղորդեն հիվանդներին մասնագետի մոտ: Վերապատաստվելու են! նաև այն մասնագետները, ովքեր առնչվում են դեպրեսիայի հետ, որպես հարակից հիվանդություն:

Ֆրանսիական «Սանոֆի» ընկերության դեղերի մատչելիություն բաժանմունքի փոխնախագահ Ֆրանսուա Բոմպարին նշեց, որ իրենց ընկերությունն աշխատել է աշխարհի տարբեր երկրներում` փոխանցելով ունեցած փորձը: Ֆրանսուա Բոմպարին ընդգծեց, որ իրենց համար Հայաստանը կարևոր գործընկեր է:

«Հայաստանում կան շատ լավ մասնագետներ, Հայաստանում մենք ունենք լավ գործընկեր ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ում առաջնահերթությունների թվին է դասվում համապատասխան ծրագրերի իրականացումը մտավոր խանգարումներ ունեցող անձանց տառապանքներն ամոքելու համար: Հայաստանն ունի առողջապահական անհամեմատ ավելի լավ, զարգացած, արդյունավետ համակարգ, քան շատ այլ երկրներում, որոնց հետ մենք առիթ ենք ունենում աշխատելու»,-ասաց նա:

Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախագահ Թոմ Կրեյգը նշեց, որ ասոցիացիան 3 հիմնական ուղղությամբ է աշխատում. այն է՝ բարելավել համակարգերը հոգեկան առողջության ծրագրերն ավելի արդյունավետ իրականցնելու համար, վերապատրաստել լայն շրջանակի մասնագետների հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին վաղ բացահայտելու և բուժելու համար: Ինչպես նաև պայքար խարանի դեմ, որի պատաճառով մարդիկ խուսափում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:

«Դեպրեսիան աշխարհում տարածված հիվանդություններից  մեկն է, բայց այդ հիվանդությամբ տառապողների 80 տոկոսը չի ընդունում այն: Դեպրեսիան ավելին է, քան տխրությունը, դա մարդու կողմից իր ամենօրյա գործողությունների նկատմամբ առկա անտարբերությունն է: Հետևաբար, շատ կարևոր է, որ առաջնային օղակի մասնագետները վերապատրաստված լինեն»,-ավելացրեց մասնագետը

Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախկին նախագահ Դրիս Մուսաուին նշեց, որ բազմաթիվ անգամ Հայաստանում է եղել և ականտեսն է համակարգի շարունակական զարգացման:

«Այս երկրում կա առաջընթաց, որի համար ես շատ ուրախ եմ: Որևէ երկիր չի կարող զարգանալ առանց առողջ հասարակության, որովհետև հակառակ պարագայում արտադրողականությունը կնվազի: Երկիրը չի կարող առողջ լինել, եթե բնակչության մտավոր, հոգեկան վիճակը լավ չէ: Հոգեկան խանգարումները տարածված են, սակայն մարդիկ չեն ուզում դա ընդունել: Պատճառը խարանն է, անգամ թե այդ երևույթը աչք է զարնում, մարդիկ չեն ուզում դա տեսնել, անձը շարունակում է տառապել: Չգիտես ինչու, որդեգրում են հետևյալ քաղաքականությունը` չեմ տեսնում չեմ լսում, չեմ խոսում»,-հավելեց մասնագետը! ` նշելով, որ խնդիրները լուծելի են, անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում