Երկուշաբթի առավոտյան Դուշանբեի օդանավակայանում ձերբակալել են Բելառուսում Տաջիկստանի դեսպանի որդուն և նրա կնոջը: Այս մասին տեղեկացրել է Радио Озоди-ն: Ինչպես պատմել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը, նրանց ուղեբեռում երկուսուկես կիլոգրամ թմրանյութ է հայտնաբերվել:
Ըստ Central Asian News-ի՝ խոսքը հերոինի մասին է:
Տաջիկստանի իրավապահ մարմինները պաշտոնական հայտարարություն չեն արել: Հայտնի չէ նաև, թե ինչ ցուցմունքներ են տվել ձերբակալվածները:
Ամուսինները Մինսկ մեկնելիս են եղել։
Դեսպան Կոիմդոդ Կոիմդոդովի որդին, ինչպես տեղեկացվում է, ապրում է Մինսկում և Բելառուսի Տնտեսական դատարանում դատավորի օգնական է աշխատում:









































