Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հերոս փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև Մոնթեի նմանները և նրա ոգին այստեղ ամենուր են

«Ղեկավարի պարկեշտությունը, պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ ու բարոյապես ամուր զինվորի  դաստիարակության կարևոր նախապայմաններից են». Մոնթե Մելքոնյան

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 26-ին 89 շրջանավարտի համար հնչեց «Վերջին զանգը»: Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանը: Շնորհավորելով շրջանավարտներին և ներկայացնելով վարժարանի պատմական ուղին՝ նա նշեց, որ շրջանավարտների 98 տոկոսն ուսումը շարունակելու են Հայաստանի Հանրապետության և  օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում:

«Այսօր 25-ամյա մեր վարժարանը կյանքի նոր փուլ է ճանապարհում ևս մեկ սերունդ, ովքեր այնուհետև կերտելու են իրենց կյանքի նոր ճանապարհը: Ստեղծման օրվանից այս վարժարանն ավարտել են 1665 շրջանավարտ: Մեր շրջանավարտները զինված ուժերում զբաղեցնում են դասակի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատարի տեղակալների պաշտոններ: Անցնելով երկար ճանապարհ՝ մեր վարժարանը 23 տարում արձանագրել է բազում հաջողություններ»,- նշեց վարժարանի պետը:

Ուսումնառության կապակցությամբ շնորհավորելով մոնթեականներին՝ նախարարի տեղակալն ասաց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը բացառիկ է:

«Հերոս փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև հերոս Մոնթեի նմանները և նրա ոգին այստեղ ամենուր են: Ի սկզբանե ստեղծված լինելով որպես նախամասնագիտական    հանրակրթական՝ վարժարանն անցած տարիներին հավատարիմ է մնացել իր կոչմանը: Իսկ ապագա սպա դառնալը լոկ միայն մասնագետ լինելը չէ: Սպան հայրենիքի պաշտպան է, իսկ հայրենիքի պաշտպանը իր մեջ պարունակում է ամենակարևորը արժանիքները»,- ընդգծեց Դավթյանը:

Այնուհետև վարժարանի սաները ցուցադրեցին ուսանելու տարիներին յուրացրած ձեռնամարտի հնարքները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու իրենց ունակությունները, պարեցին ավարտական վալս և շարային քայլերթով անցան շարահրապարակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում