Մուլտիմիլիարդատերերը ևս երբեմն ցանկանում են որևէ անիրականանալի բանի մասին երազել: Իհարկե, շուտով պարզվում է, որ ցանկության դեպքում նույնիսկ ամենաանիրական թվացող երազանքները կարող են իրականանալ:

1. Այսպես, հարավաֆրիկացի ձեռնարկատեր Էլոն Մասքը՝ Tesla Motors ընկերության հիմնադիրը, վերջերս ներկայացրել է ճեպընթաց տրանսպորտային համակարգի ծրագիր՝ «Հիպերպետլյա» անունը կրող խողովակի տեսքով: Այդ համակարգի շնորհիվ ուղևորները Սան Ֆրանցիսկոյից Լոս Անջելես կտեղափոխվեն 30 րոպեի ընթացքում:

2. Իլոն Մասքը հիմնադրել է Space X-ը՝ մասնավոր ընկերություն, որը ստեղծում և թողարկում է տիեզերական հրթիռներ: Ընկերության վերջնական նպատակը մարդկանց այլ մոլորակներում բնակվելու հնարավորություն ընձեռելն է:

3. Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը՝ «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսորը, ստորջրյա սարքավորում է ստեղծել, որն օգտագործել է օվկիանոսի ամենախորը հատվածներում սուզվելու համար: 2012-ին նա նման կերպ հայտնվել է Մարիանյան իջվածքում:

4. Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենը ստեղծել է SpaceShipOne տիեզերանավը: 2004-ին այն դարձավ առաջինը, որ 2 շաբաթվա ընթացքում 2 անգամ տիեզերք դուրս եկավ՝ մարդկանցով:

5. Ռիչարդ Բրենսոնը ինքնուրույն է աշխատում Virgin Oceanic սուզանավի վրա:

6. Ռուս մուլտիմիլիարդատեր Դմիտրի Իցկովը ցանկանում է իրականացնել ավատարների զանգվածային «թողարկում»՝ մարդկային ուղեղով և մարդկանց հատուկ մյուս հատկություններով՝ որպես անհատ:

7. ՆԱՍԱ-ի նախկին գիտաշխատող, Wilshire Associates ընկերության գործադիր տնօրեն Դենիս Տիտոն հայտարարել է, որ 2018-ին նախատեսում է Մարս ճանապարհորդելու ուղարկել 2 հաջողակների:

8. Intel ընկերության 84-ամյա աշխատակից Գորդոն Մուրը ցանկանում է ստեղծել աշխարհում ամենամեծ աստղադիտակը: 30 մետրանոց աստղադիտակը կսկսեն կառուցել հաջորդ տարվանից՝ Հավայան կղզիներում գտնվող չգործող Մաունա Քեա հրաբխի գագաթին:

9. Google-ի հիմնադիր տնօրեն Էրիկ Շմիտդը օվկիանոսագիտական ինստիտուտի հետ համատեղ ներկայացրել է Falkor նավը, որն արժե 94 մլն դոլար:

10. Planetary Resoursec ընկերությունը 2014-ին նախատեսում է թողարկել փոքրիկ տիեզերական աստղադիտակների առաջին շարքը, որոնց օգնությամբ կարելի է ուսումնասիրել երկրին մոտ աստղադիտակները:

11. Amazon.com կայքի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 42 մլն դոլար է ներդրել Տեխասի լեռներում ժամացույց ստեղծելու համար, որը կաշխատի 10 հազար տարի:

12. Վերջերս Բեզոսը Wahington Post ընկերությունը գնել է այնպիսի գումարով, որով կարելի էր 6 նման ժամացույց պատրաստել:










































