Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Լևոն Մկրտչյանը և Իգնատի Առաքելյանն այցելել են Լոռու մարզ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ՝  ծանոթանալու մարզի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման հեռանկարին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժ նից, Լևոն  Մկրտչյանն ու Իգտանի Առաքելյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ  այցելել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ, որն ընդգրկված է ԵՄ ծրագրով հզորացման ենթակա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկում: Պաշտոնյաները շրջայց են կատարել  քոլեջում, ծանոթացել խնդիրներին և առկա վիճակին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Կրթության և գիտության նախարարության  և  Լոռու մարզպետարանի հետ փորձում են կոսոլիդացնել այն բոլոր ծրագրերը, որոնք այսօր առկա են գյուղատնտեսության և կրթության միասնական դաշտում` դրանք միավորելու  և առավել արդյունավետ օգտագործելու  նպատակով, ինչպես նաև կազմել կրթական ծրագրեր, ինչը հետագայում կխթանի ամբողջ գյուղատնտեսության զարգացումը:

«Այսօր մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում կա լավ մասնագետների դեֆիցիտ, և եթե անգամ կա ներդրող, ինքը չի գտնում այդ ոլորտում լավ մասնագետ, որը կգա և այդ տնտեսությունում կաշխատի կամ խորհրդատվություն կտրամադրի:  Հենց նպատակը դա է, որ արդյունքում  մի քանի տարի հետո ունենանք կենտրոններ, որտեղ կպատրաստվեն  մասնագետներ, խորհրդատուներ, նեղ մասնագետներ, որոնք կարողանան աջակից դառնալ այդ ներդրողներին»,- ընդգծել է Իգնատի Առաքելյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հավելել է, որ  մարզում հատկապես անտառտնտեսությունների կառավարման և զարգացման մասնագետների  անհրաժեշտություն կա, քանի որ այստեղ անտառային  հողատեսքերը շուրջ երեք անգամ ավելի  շատ են, քան գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, սակայն պետք չէ բացառել նաև անասնաբուծության, բուսաբուծության, դաշտավարության ոլորտները:

Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է միջին մասնագիտական կրթության համակարգում արմատական բարելավումների անհրաժեշտությունը. «ՄԿՈՒ ոլորտում Եվրոպական միությունը երկար ժամանակ մեզ ցուցաբերել է աջակցություն. ԵՄ ծրագրով ՀՀ-ում հիմնադրվել են տարածաշրջանային քոլեջները, որոնք արդեն աշխատում են: Համագործակցության նոր ծրագրով նախատեսում ենք ունենալ բովանդակային նոր ուղղվածության ՄԿՈՒ  հաստատություններ, մասնավորապես ստեղծել գյուղատնտեսական ուղղվածության 8 տարածաշրջանային քոլեջներ, որոնցից մեկն էլ լինելու է Վանաձորում&raqu o;,- նշել է ԿԳ նախարարը :

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը գտնվում է շենքային ոչ բարվոք պայմաններում, ունի 190 սովորող, առկա մասնագիտություններից միայն մեկն է  գյուղատնտեսական ուղղվածության:

Այցի հաջորդ կանգառը տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է հեռակա կրթություն:

ՀՀ ԿԳ նախարարի խոսքով Վանաձորում իրագործվում է գյուղատնտեսական կլաստերի գաղափարը, որտեղ կմիավորվեն նաև  Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջն ու Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը: ԵՄ ծրագրի շրջանակում Վանաձորի գյուղատնտեսական քոլեջը կվերանորգվի և կհագեցվի տեխնիկական և լաբորատոր լավագույն պայմաններով: Ծրագրի շրջանակում համագործակցություն կսկսվի նաև Ստեփանավանի բուսաբանական այգու հետ. այսինքն կստեղծվի համագործակցության մոդել գիտություն-բիզնես-կրթություն ձևաչափով: Նախարարը նաև նշել է, որ քննարկվում է Հայաստանի ազգային ագրարայիÕ ¶ համալսարանի Վանաձորի մասնաճյուղում առկա ուսուցմամբ կրթություն կազմակերպելու հարցը: Այդ նպատակով բուհը տեղում դասախոսական անձնակազմի համար հանրակացարանային համալիր ստեղծելու խնդիր ունի: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոփոխվելու են նաև ստեղծվելիք գյուղատնտեսական քոլեջի մասնագիտությունները՝ հաշվի առնելով գյուղնախարարության ներկայացրած պահանջարկը. «Մեր գլխավոր խնդիրը կրթության որակի բարելավումն է, բայց մյուս կողմից նաև ակնհայտ է, որ կրթության որակի մասին կարելի է լրջորեն խոսել, եթե  տվյալ մասնագիտությունն ունի պահանջարկ և հետաքրքիր է ուսանողին: Իսկ պահանջարկը ձևավորվում և թելադրում է աշխատաշուկան»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսական մասնագիտությունների պահանջարկի և գրավչության բարձրացման խնդիր կա:

Այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռքբերվել կրթության և գիտության,  գյուղատնտեսության նախարարությունների և Լոռու  մարզպետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ  ձևավորել եռակողմ աշխատանքային խումբ, որը առաջիկայում կներկայացնի մարզի զարգացման ծրագրերից բխող գյուղատնտեսական մասնագիտություների կրթության արդյունավետության բարձրացմանը վերաբերող ծրագրեր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում