Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը իր պաշտոնավարության երկրորդ օրը ժամանել է Բեռլին. նրան այնտեղ դիմավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Սա նորընտիր նախագահի առաջին արտասահմանյան այցն է: Կանցլեր Անգելա Մերկելը Մակրոնին ընդունել է պաշտոնական արարողակարգի ողջ հանդիսությամբ: Նրանց միջև առաջին բանակցությունները շուտով կմեկնարկեն:








































