Sunday, 16 06 2024
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով

Առաջիկայում արտահանման մասով աշխուժացում կնկատվի, բայց սենսացիաներ չեն լինի. Րաֆֆի Մխչյան

«Առաջիկայում արտահանման մասով որոշակի աշխուժացում կնկատվի, բայց դա բնական աշխուժացում է լինելու, քանի որ բերքի սեզոնն է սկսվելու: Որևէ արտառոց բան ակնկալել պետք չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը: Նրա խոսքերով՝ առաջիկայում սպասվումէ ծիրանի և այլ գյուղմթերքի արտահանում։ Պահածոների գործարաններն են փորձում շատ արագ իրացնել նախորդ տարվա արտադրանքը, որպեսզի կարողանան գումարներ հայթհայթել, որ նոր մթերում իրականացնեն: «Սա է լինելու մեր աշխուժացումը, որը ինչպես արդեն ասացի, բնական աշխուժացում է, ինչ-որ սենսացիոն բան չի լինելու»,- հավելեց Մխչյանը:

 

Արտահանման ծավալների աճին, Մխչյանի խոսքերով, որոշակիորեն նպաստում է նաև ռուբլու կուրսի որոշակի կայունացումը: «Կայունացումից հետո ռուբլով գնողունակությունը մեծացել է, դրա համար էլ աշխուժություն է նկատվում»,- հավելեց Մխչյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՏՄ տարածքը, մինչդեռ որևէ բան չի արվում կառավարության կողմից այլ շուկաներ փնտրելու, հայ տնտեսվարողի համար նոր շուկաներ մուտքը հեշտացնելու համար: Կառավարության նիստերի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես խոսում է իրանական շուկան «գրավելու», Իրանի հետ առևտրային շուկան մեծացնելու հարցի մասին: Վարչապետը գյուղատնտեսության և տնտեսական զարգացման, ներդրումների նախարարություններին հանձնարարել էր՝ անգամ արտահանման խթանման ուղղությամբ ներկայացնել որոշման նախագիծ և ստեղծել աշխատանքային խումբ: Նա հանձնարարել էր նաև աշխատել իրանական շուկայի հետ, և հայկական արտադրանքն Իրանի շուկա արտահանել ավելի դյուրացված կարգով: «Ունենք հարևան մեծ շուկա, որն ունի մեծ պահանջարկ, սակայն դրանում մենք չնչին տոկոս ենք զբաղեցնում: Էֆեկտիվ աշխատելու դեպքում կարող ենք այդ շուկայում տեղ զբաղեցնել: Հանձնարարում եմ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը քննարկել շահագրգիռ մարմինների հետ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն»,- ասել էր վարչապետը:

«Ինչ կատարվում է մեր տնտեսության մեջ, դա միայն անհատի անձնական չարչարանքի և աշխատանքի շնորհիվ է: Հիմնականում, տնտեսվարողները, ովքեր կապ են պահուն գյուղացու հետ, նրանից գնում և արտահանում են, իսկ կառավարության կողմից որևէ աջակցություն չկա: Ես այսքան ժամանակ դա չեմ նկատել, բայց հույսով սպասում ենք»,- մեզ հետ զրույցում նկատեց արտահանողների միության նախագահը:

Մխչյանի խոսքերով՝ արտահանմանը նպաստելու քայլերից մեկն էլ Լարսի ճանապարհը բարեկարգելն է, որպեսզի բերքի արտահանման ժամանակ գյուղացին ամեն տարվա պես չկանգնի փաստի առաջ, և փչացած բերքը ճանապարհին թափելով, դատարկաձեռն վերադառնա: Մինչ օրս մենք միայն լսում ենք, որ քննարկվում է Լարսի այլընտրանքի հարցը, բայց ոչ մի գործնական քայլ դեռ չի արվել: «Մեզ մնում է միայն աղոթել վերին Երուսաղեմ, որ Լարսի հետ մի խնդիր չառաջանա, ճանապարհները չփակվեն, որ այս դաժան ձմեռից հետո մարդիկ կարողանան իրենց բերքը իրացնել ու շահույթ ստանալ, այլ բան ակնկալել, այս պահին, դժվար է»,- ասաց Րաֆֆի Մխչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում