Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

ԱՄՆ-ը փոփոխության է պատրաստվում Արցախի խնդրում

Հարցազրույց տալով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ասել է, թե համաձայն է, որ կա գործընթացում ԱՄՆ աշխուժության անհրաժեշտություն: «Համաձայն եմ, որ մեզ անհրաժեշտ է փոքր-ինչ ավելի ակտիվ լինել, սակայն մենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի ամենավաղ շրջանում ենք: Այս նոր վարչակազմը դեռևս նոր է մշակում իր արտաքին քաղաքական մոտեցումները և թիմը, այնպես որ, եկեք լինենք փոքր-ինչ համբերատար և տեսնենք, թե մոտ ամիսների ընթացքում այս ամենն ինչպես է զարգանում»,- հայտարարել է ամերիկացի համանախագահը:

Նա մի քանի ամիս առաջ է այդ կարգավիճակում փոխարինել Ջեյմս Ուորլիքին: Ուորլիքը բավական աշխույժ համանախագահ էր թե այցերի, թե սոցցանցերում գրառումների իմաստով, որոնց միջոցով նա տարբեր կարգի ազդակներ ու հաղորդագրություններ էր հայտնում կարգավորման գործընթացի տրամաբանության մասով՝ հաճախ բավական նրբորեն հանրության համար ներկայացնելով նաև անցանկալի օրակարգի ռիսկեր: Ուորլիքը այդպիսով հիմնականում ազդակներ էր հայտնում Հայաստանի հասարակությանը՝ հաճախ նույնիսկ ասելով բաներ, որոնք առաջացնում էին Հայաստանի հասարակական դժգոհ արձագանքը և կոշտ գնահատականները նրա նկատմամբ: Այդ պատճառով էլ ադրբեջանցիները հաճախ էին դժգոհում նրա գործունեության հայամետությունից:

Մյուս կողմից՝ այլ հարց է, թե Հայաստանի հասարակությունն ինչ հետևություններ էր անում Ուորլիքի այդ մեսիջներից, որոնք նա հղում էր անգամ գնալով հենց հայկական քննադատության տակ հայտնվելու ռիսկին: Բացի այդ քննադատությունը հնչեցնելուց, Հայաստանի քաղաքական և հանրային շրջանակները հիմնականում անհաղորդ էին մնում այն ազդակների, մտահոգիչ իրողությունների հանդեպ, որ այդ մեսիջներով բացահայտում էր Ուորլիքը, այսպես կոչված, գործընթացի մասով:

Եթե Հայաստանի հասարակությունը, քաղաքական ուժերը առաջին հերթին լինեին այդ ամենին առավել համարժեք, խորամուխ լինեին դրանց տողատակին և ձևավորեին համապատասխան վերաբերմունք, ապա մեծ հավանականությամբ հնարավոր է պնդել, որ այդ ամենից բխող հանրային արձագանքը ի զորու կլիներ թույլ չտալ կամ չեզոքացնել այն դիվանագիտական, քաղաքական սխալները, որոնք գործում էր իշխանությունն անցնող 3-4 տարիներին, և որոնք հանգեցրին Հայաստանի թե միջազգային վարկանիշի անկմանը, թե սուբյեկտության կորստին և թե ի վերջո ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը հնարավոր դիտարկեց Արցախի վրա գրոհի կազմակերպումն ու փաստացի երկրորդ պատերազմի փորձը: Թե ինչով ավարտվեց այդ ամենը Բաքվի համար՝ հայտնի է: Բաքուն ընկավ իր իսկ փորած փոսը, սակայն դա առավելապես զինվորի և սպայի ահռելի ջանքի և խիզախության շնորհիվ ու, դժբախտաբար, ծանր և ցավալի կորուստներով:

Ապրիլի պատերազմից մի քանի ամիս անց, երբ ստեղծվել է արդեն նոր իրողություն, նոր ռազմաքաղաքական իրավիճակ, ԱՄՆ-ը փոխարինեց իր համանախագահին: Չի բացառվում, որ դա պայմանավորված էր ոչ միայն ապրիլից հետո նոր իրավիճակով և ըստ այդմ՝ խնդիրներով, այլ նաև ԱՄՆ վարչակազմի փոփոխությամբ: Ներկայումս Ռիչարդ Հոգլանդը հայտարարում է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի աշխույժ լինի Արցախյան խնդրում՝ միաժամանակ ասելով, թե առավել որոշակի մոտեցումների մասին հնարավոր կլինի խոսել նոր վարչակազմի արտաքին քաղաքական թե թիմի, թե մոտեցումների ամբողջական ձևավորումից հետո, մի քանի ամիս անց:

Առայժմ ամերիկյան նոր վարչակազմից տպավորությունը հակասական է, թեև բավական նկատելի է դառնում, այսպես ասած, «բազեական» գծի վերականգնումն ու վերադարձը, ինչը բնորոշ է եղել հանրապետականներին ընդհանրապես: Ըստ այդմ, ի՞նչ դրսևորում կունենա այդ գծի ամրապնդումը Արցախի խնդրում ամերիկյան քաղաքականության մասով, ի՞նչ ուղղությամբ կաշխուժացնի իր ներգրավվածությունն ԱՄՆ-ը:

Ներկայումս ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանի առաջնագիծը ամրացած է ամերիկյան հետախուզական գերժամանակակից սարքավորումներով, ինչպես խոստովանում է Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը: Դրանց ազդեցությունը Բաքուն իր վրա զգաց այս տարի փետրվարի 25-ին ստացած կանխարգելիչ հարվածի ուժով: Եթե ԱՄՆ-ը աշխուժացնի իր քաղաքականությունը հենց հակամարտության, այսպես ասած, թեժացման փորձերի կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ, ապա դա կլինի իսկապես կարևորագույն ձեռքբերում թե Հայաստանի ու Արցախի, թե տարածաշրջանի, թե ընդհանրապես միջազգային անվտանգության տեսանկյունից: Նախադրալները տանում են դրան: Դրա մասին վկայում է նաև Հոգլանդի մեկ այլ հայտարարությունը, որ Ռուսաստանն էլ չի ցանկանում պատերազմ, որը ապակայունացում կբերի ամբողջ տարածաշրջանում:

Ամերիկացի համանախագահը փաստորեն ակնարկում է, որ ապակայունացման խնդիրը եղել է հենց Ռուսաստանի քաղաքականության մեջ, հետևաբար ԱՄՆ-ի ջանքն էլ ենթադրաբար պետք է ուղղվի այդ քաղաքականությունը զսպելուն, որ պարբերաբար բռնկվում է ադրբեջանական սադրանքների տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում