Sunday, 19 07 2026
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը

Պատկերը փոխվել է. Երևանի ընտրությունների Gallup-ի հարցման արդյունքները

Երկու շաբաթ առաջ «Գելափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակեց առաջիկայում Երևանի ավագանու ընտրությունների հարցման տվյալները: Հարցմանը մասնակցածների 61.2 տոկոսը նշել էր, որ քվեարկելու է Տարոն Մարգարյանի, 11.5-ը՝ Նիկոլ Փաշինյանի, 3.9-ը՝ Զարուհի Փոստանջյանի օգտին։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք նոր հարցման արդյունքներ, և որքանո՞վ են դրանք տարբերվում նախորդից: Արման Նավասարդյանը նշեց, որ իրենք հրապարակել էին նախքան քարոզարշավի մեկնարկը արված հարցման արդյունքները:

«Միանշանակ պատկերը փոխվել է, թվերը փոփոխվել են, բայց ինչպիսի պատկեր է՝ հիմա չեմ կարող պատասխանել, որովհետև հարցումն ընթացքի մեջ է, և հարցման կեսին, չտիրապետելով որևէ տեղեկատվության, ես չեմ կարող որևէ թիվ հրապարակել»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Հարցին՝ արդյոք թվային տատանումը զգալի կլինի՞, սոցիոլոգը նշեց, որ դա կապված է նրանից, թե որքանով է քարոզարշավը ճիշտ կազմակերպված, ազդեցիկ, և թե որքանով են իրենք ճիշտ աշխատում իրենց ընտրազանգվածի հետ: «Տարբեր ակցիաներ կարելի է անել, տարբեր ձևաչափեր կարելի է կիրառել,  բայց որքանո՞վ է այդ ձևաչափն ընկալելի իրենց պոտենցիալ ընտրողների կողմից՝ ցույց կտան ընտրության արդյունքները: Իսկ մինչ այդ, կարծում եմ, մենք կունենանք հարցման արդյունքները և կփորձենք ներկայացնել»,-ասաց Արամ Նավասարդյանը:

Քաղաքական ուժերը, նրա խոսքով, պետք է ոչ թե պայքարեն թվերը հրապարակողների դեմ, այլ փորձեն հասկանալ՝ ինչից ելնելով է այսքան տոկոս, և փորձեն ճիշտ քարոզարշավ իրականացնել. «Մեզ համար միևնույն է՝ որ քաղաքական ուժը կհաղթի, մենք մեր աշխատանքն ենք կատարում, որը հիմնված է միջազգային չափորոշիչների վրա: Եվ եթե այդ չափորոշիչներով իրականացված արդյունքները որևէ մեկին դուր չեն գալիս, կներեք, ես չեմ կարող բոլորի համար ցանկալի թվեր հրապարակել, դա մեր աշխատանքը չէ: Պետք է հարցնել ըստ մեթոդաբանության, ամփոփել և հրապարակել»:

Դիտարկմանը՝ հանրության մեջ հարցումների նկատմամբ անվստահություն կա, սոցիոլոգը չհամաձայնեց. «Ոչ թե հանրության մեջ կա անվստահություն, այլ որոշ քաղաքական գործիչների: Եվ ես ոչ թե անվստահություն եմ դա համարում, այլ իրականության հետ առերեսվելու վախ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում