Friday, 17 07 2026
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին

Ասադի կնոջ թարգմանիչը հաստատվել է Հայաստանում (տեսանյութ)

Եթե ես լինեի Բաշար ալ-Ասադի տեղը, կհեռանայի Սիրիայից և երբեք չէի վերադառանա». Միհրան Բերթիզլյանը, ով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տիկնոջ՝ Ասմա ալ-Ասադի թարգմանիչն է եղել, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում, ասել է, թե նման կոչ կուղղեր Սիրիայի գործող նախագահին, եթե նրա հետ զրուցելու հնարավորություն ունենար:

Բերթիզլյանը Հալեպից է։ «Իրավիճակը Սիրիայում, Հալեպում շատ ծանր է, բայց ոչ ղեկավարների համար, ովքեր այսօր էլ ունեն սնունդ, ջուր, էլեկտրաէներգիա և ամեն ինչ»,- ասել է նա:

«Արդեն մոտ տաս օր է, ինչ չենք կարողանում կապվել Հալեպում մեր բարեկամների հետ, չկա ո՛չ ինտերնետ, ո՛չ հեռախոս, որևէ տեղեկություն չունենք նրանց մասին»:

Սիրիահայ թարգմանչի կարծիքով, Ալ-Ասադների ընտանիքը «փորձում է լավ բան անել Սիրիայի համար», սակայն «խնդիրը դրսի ուժերի հետ է կապված՝ ԱՄՆ, Ռուսաստանի, Չինաստանի միջև է, ու Սիրիան մեծ պատերազմի խաղացողներից մեկն է»:

«Ես ցանկանում եմ, որ հեղափոխություն լինի Սիրիայում, բայց սիրիացիների՛ կողմից: Հեղափոխությունը սկսվեց սիրիացիների կողմից, սակայն այն այլևս սիրիացիների հեղափոխությունը չէ: Եթե այս հեղափոխությունը սիրիական լիներ, [երկրում բնակվող] բոլոր ազգերը, կրոնական խմբերը՝ քրիստոնյաներ, քրդեր և այլն, կլինեին հեղափոխության հետ: Ալ-Սսադների դեմ կռվող խմբերը կռվում են իրենց կրոնի՝ իսլամի համար: Շատ վարձկանների եմ հանդիպել, որոնք, սակայն եկել էին Լիբիայից ու Աֆղանստանից, ու նրանց նպատակն է, ինչպես իրենք են ասում, ի վերջո ազատագրել Երուսաղեմը»:

Միհրան Բերթիզլյան կասկած հայտնեց, թե ալ-Ասադի վարչակազմը կարող էր քիմիական զենք կիրառել.- «Ճանաչելով Բաշար ալ-Ասադին՝ չեմ կարծում, թե նրա նման մարդը նման քայլի կգնար»,- ընդգծել է «Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցը:

Բերթիզլյանը նաև ասաց, թե անձամբ ինքը չի հավատում, որ ամերիկացիները կռմբակոծեն Սիրիան, քանի որ «այնտեղ են ռուսները և կա որոշակի հավասարակշռություն»:

Լինելով Ասմա ալ-Ասադի թարգմանիչը՝ Միհրան Բերթիզլյանը նաև կիսվել է իր անձնական հիշողություններով, պատմել, թե ժամանակին ինչ ջերմ հարաբերություններ են եղել Սիրիայի նախագահի ու Թուրքիայի վարչապետի ընտանիքների միջև։

«Նրանք ընտանիքներով շատ լավ հարաբերություններ ունեին, և բազմիցս ես՝ որպես թարգմանիչ ներկա եմ գտնվել նրանց հանդիպումներում, անգամ ընտանիքներով երեխաների հետ հանդիպումներում, երբ Էրդողանը ժամանում էր Սիրիա: Այդ հանդիպումներից հետո, երբ Էրդողանը վերադառնում էր Ստամբուլ, թուրքական հեռուստատեսությամբ տեսնում էինք, թե ինչպես է նա ասում, որ իրենք ընկերներ են, ընտանիքներով են մոտ: Բայց հետո Էրդողանը սկսեց այնպիսի բաներ ասել, որից մենք ուղղակի շոկի մեջ էինք․․․ ի՞նչ պատահեց Էրդողանի հետ: Կարծում եմ, Էրդողանն էլ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի խաղացողներից մեկն է: Ինչպե՞ս կարող է մարդ նման կերպ փոխվել․․․երեկ ընկներ, իսկ այսօր․․․», – ասել է Բերթիզլյանը:

Բերթիզլյանը ընտանիքի հետ մոտ հինգ ամիս է, ինչ Երևանում է, ասել է, որ ցանկանում է հաստատվել հայրենիքում։ 

«Երբ անցնում էի Հայաստանի սահմանը, ասացի՝ ես հայ եմ, սա իմ սիրիական անձնագիրն է, ասացին շատ լավ, բարի գալուստ․․․շատ հաճելի էր տեսնել, հայրենիքը, մենք պարզապես լացում էինք, երբ եկանք»,- պատմել է թարգմանիչը։

<iframe src=”http://www.azatutyun.am/flashembed.aspx?t=vid&id=25102443&w=640&h=363&skin=embeded” scrolling=”no” frameborder=”0″ width=”640″ height=”363″></iframe>

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում