Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Սփյուռքի նախարարն ընդունել է շվեդահայ ճանաչված գրող Սյուզան Խարդալյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 3-ին ընդունեց շվեդահայ ճանաչված գրող, կինոգործիչ Սյուզան Խարդալյանին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը ողջունեց սփյուռքահայ գործչին, կարևորեց նրա հայանպաստ գործունեությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայ դատի խնդիրների վրա գրավելու, նաև համամարդկային թեմաների միջոցով հայկական հարցերը աշխարհի ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ: Նա մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանության թեման եղել և շարունակում է մնալ և՛ պատմության, և՛ հոգեբանության, և՛ արվեստի կիզակետում: Պարտավոր ենք պատմական հիշողությունը փոխանցել հաջորդ սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Հայ Դատի խնդիրը, քանի դեռ չի կատարվել հա յ ժողովրդի արդար պահանջը: Սյուզան Խարդալյանը Ցեղասպանության ամենազգայուն թեմաներից մեկին է անդրադարձել՝ հայ կնոջ տառապանքներին, պայքարին ու դժվարին ճակատագրին: Իր ողջ կյանքը նա նվիրել է Հայ Դատի պաշտպանությանը, և արել է համոզմունքով, հավատով: Հայ Դատի մարտիկները մեր ժողովրդի սերուցքն են և արժանի են մեր երախտագիտությանը, դրվատանքին, սիրուն: Սիրով ուզում եմ այդ սերն ու երախտագիտությունը փոխանցել Սյուզան Խարդալյանին և պարգևատրել նրան մեր նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով»:

Սյուզան Խարդալյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարձր գնահատանքի համար և հավելեց. «Գնահատանքի խոսքը, որ Հայրենիքից է գալիս, ավելի թանկ է: Շնորհակալ եմ: Մի բան կարող եմ խոստանալ, որ գործս շարունակելու եմ, իմ էությունը սա է: Պատմությունը տղամարդիկ են գրում, և դրա համար էլ քիչ են նշվում կանանց հերոսությունները: Կանանց հետ կապված թեմաները զգայուն են, և տղամարդիկ խուսափում են արծարծել Եղեռնի տարիներին կանանց տառապանքներին առնչվող թեմաները»:

Այնուհետև հայտնի լրագրողն ու կինոգործիչը պատասխանեց ներկաների հարցերին:

Սյուզան Խարդալյանը կրթությամբ լրագրող է, սովորել է Բեյրութի ու Փարիզի համալսարաններում:Նա ավելի քան 3 տասնյակ ֆիլմերի հեղինակ է, այդ թվում՝ «Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրոյդը Գազայից», «Տատիկիս դաջվածքները» «Վերադարձ դեպի Արարատ»:

Նրա վերջին ֆիլմերից «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմն անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը, որում արծածվում է ցեղասպանությունը վերապրած, ամոթի ու տառապանքների միջով անցած, դաջված կանանց թեման: Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, նաև՝ եվրախորհրդարանում, և մեծ հնչեղություն ստացել հասարակության լայն շրջաններում: «Մեծ մորս դաջվածքները» դիտել է 300 միլիոն մարդ է դիտել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում