WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին անվանել է «Լիբիայի մսագործ», որը հանդես է գալիս խաղաղության կարգախոսով, և նրան մեղադրել է ստի մեջ:
Նախօրեին Քլինթոնը CNN հեռուստաալիքին հարցազրույց է տվել և հայտարարել, որ ռուսական WikiLeaks-ը և Հետախուզության դաշնային բյուրոն մեղավոր են նախագահական ընտրություններում իր պարտության համար:
«Երկու սուտ մեկ լուսանկարում. լիբիացի մսագործ Հիլարի Քլինթոնը մեղադրում է ռուսական WikiLeaks-ին՝ նստած «նա խաղաղություն է բերում» գրությամբ պաստառի դիմաց»,-գրել է Ասանժը թվիթերյան իր էջում՝ կցելով Քլինթոնի լուսանկարը:










































